Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից
Հունիսի 11-ին՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնաց Անջելինա Ջոլի Փիթը հզոր ելույթ է ունեցել երկու տարին մեկ անցկացվող աֆրիկյան միության գագաթնաժողովի ժամանակ: Օգտագործելով իր աստեղային իմիջը նա սևեռել է ողջ աշխարհի ուշադրությունը կանանց իրավունքների վրա:
Նա իր ելույթում կոչ է արել համաշխարհային հանրությանը անդրադառնալ բռնությանը և մարդու իրավունքների խախտումներին, որոնք ազդում են ամբողջ աշխարհի կանանց և աղջիկների վրա:
Կանանց նկատմամբ բռնությունն, իր խոսքով, համաշխարհային համաճարակ է, և´ հակամարտության գոտիներում, և´ խաղաղության մեջ գտնվող հասարակությունում, և դրան դեռևս չեն վերաբերում որպես հանցագործություն և ոչ այնքան գերակա խնդիր են համարում:
«Կանայք և աղջիկները կրում են ծայրահեղականների հարվածները, ովքեր բարբարոսաբար են վերաբերում նրանց», – ավելացրեց նա: Սա անմիջապես կապված է մեր ընդհանուր ձախողման հետ՝ ամբողջ աշխարհում կանխելու և վերջ դնելու հակամարտություններին, որոնք մարդկային տառապանք են պատճառում աննախադեպ չափերով»:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հատուկ բանագնացը եզրափակեց իր խոսքը՝ առաջարկելով լուծումներ ընթացիկ խնդրի համար:
«Մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ անվտանգության քաղաքականություններ, որոնք մշակված են կանանց կողմից, կենտրոնացած են կանանց վրա և իրականացվում են կանանց կողմից, – բացատրեց Ջոլին, – Դա պետք է արվի ոչ տղամարդկանց հաշվին կամ նրանց փոխարեն, սակայն նրանց կողքին և նրանց հետ»:
Ջոլին խոսեց տղամարդկանց՝ կանանց իրավուքնների համաշխարհային շարժման մեջ ներգրավելու խիստ անհրաժեշտության մասին, որը սկսվում է անհատի մակարդակում: «Չկա ավելի կայուն հենարան, քան ուժեղ, ազատ և կրթված կինը», – ասաց նա, – «և չկա ավելի ոգեվորիչ դերային մոդել, քան տղամարդը, ով հարգում և փայփայում է կանանց և ընդունում է նրանց առաջնորդությունը»:
Աղբյուրը. The Huffington Post
Դիտումների քանակը` 4635