Անն Հիդալգոն՝ Փարիզի առաջին կին քաղաքապետը
Երեկ Ֆրանսիայում ավարտվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որում նախագահի ղեկավարած Սոցիալիստական կուսակցությունը լուրջ կորուստներ է կրել՝ չկարողանալով պահպանել նախկին դիրքերը: Մայրաքաղաքում, սակայն, հաղթել է սոցիալիստ թեկնածու Անն Հիդալգոն, ով Փարիզի առաջին կին քաղաքապետն է լինելու:
Նշենք, որ Հիդալգոյի հիմնական մրցակիցը եւս կին էր՝ ընդդիմադիր «Ազգային ճակատի» ներկայացուցիչ Նատալի Կոսիուսկո-Մորիզեթը, ում հետ նա մրցակցում էր ընտրությունների երկրորդ փուլում: Հիշեցնենք, որ Անն Հիդալգոն խոստացել է, որ մայրաքաղաքի բնակիչների համար նոր հարկեր չեն ավելացվելու իր պաշտոնավարման ժամանակահատվածում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Դիտումների քանակը` 4556