Անի Մելիքյան. «Իմ համայնքը իմ տունն է»
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ավագանու միակ կին ներկայացուցիչը տեղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն24-ամյա Անի Մելիքյանն է: Նա այն երիտասարդներից է, ովքեր մայրաքաղաքում կրթություն ստանալուց հետով երադառնում են հարազատ գյուղ, այն շենացնելու, ստացած գիտելիքներով համայնքին օգտակար լինելու ազնիվ ձգտումով:
Բանասիրական կրթություն ստանալուց հետո Անին որոշեց վերադառնալ և աշխատել դպրոցում որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի: Աշխատասիրությամբ և կազմակերպչական ավյունով լեցուն երիտասարդ մասնագետին կարճ ժամանակ անց վստահվեց կազմակերչական աշխատանքերի գծով փոխտնօրենի պաշտոնը: Համայնքի կառավարման վերաբերյալ թեև պատկերացումներն ամբողջական չէին, սակայնորոշեց առաջադրվել ավագանու ընտրություններում: Անին համոզված է, որ երկու տարի փոխտնօրենի պաշտոնումաշխատած փորձը կարող է ներդնել համայնքի կառավարման գործում, ընթացքում այդ փորձն էլ ավելի հարստացնելու ակնկալիքով:
Համայնքում չլուծված խնդիրներ կան, սակայն Անիի ծրագրերի հիմքում հարազատ դպրոցին օգտակար լինելու մղումն է: Դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճի անմխիթար վիճակը նպաստավոր չէ պարապմունքերի համար: Թեև վերանորոգման և մարզագույքի ձեռք բերման համար համայնքային բյուջեի հնարավորությունները խիստ սահմանափակ են, սակայն Անին հույս ունի բարեգործության կամ միջազգային կառույցների միջոցով իրականացնել իր առաջին ծրագիրը: Նրա ջանքերով <Ծիածան համայնքի դպրոց> ֆեյսբուքյան էջի ստեղծումը բավական լայն արձագանք է գտել համացանցում, եթե ոչ մամուլով, ապա այդ կերպ օգտատերերը կտեղեկանան իրանց դպրոցի ու նաև համայնքի առօրյային:
Ընտրություններից հետո Ծիածան համայնքի ավագանու նիստը չի գումարվել, սակայն Անին առաջին իսկ նիստում կներկայացնի իր մշակութային ծրագրերը: Նա մտավախություն չունի, որ տարիքով բավականին երիտասարդ լինելու հանգամանքը իրեն և իր ծրագրերը կթողնի <ստվերում>:
-Ես չէի ուզենա, որ իմ ձայնը լսելի լինի միայն նրա համար, որ ավագանու անդամների շարքում տարիքով ամենափոքրն եմ, և ոչ էլ, որ իգական սեռի միակ ներկայացուցիչն եմ,-ասում է Անին ու հավելում,- Համայնքը փոքր է, բոլորս իրար ճանաչում ենք գերդաստաններով: Եվ հետո, նորընտիր համայնքապետ Խաչիկ Գրիգորյանը կարևորում է երիտասարդների ներգրավումը համայնքի կառավարման գործում: Ես համայնքը համարում եմ իմ տունը ու պետք է դրսևորեմ նույն հոգածությունը, ինչ ընտանեկան օջախի հանդեպ է:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 3135