Անի Ամիրշադյանն ազատվել է Սոցապ ծառայության պետի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անի Ամիրշադյանին Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին։ Հիշեցնենք, որ Անի Ամիրշադյանն այդ պաշտոնում նշանակվել էր 2019 թվականի սեպտեմբերին։ Պաշտոնից ազատվելու պատճառները չեն պարզաբանվում…
Ժամանակին 34-ամյա Անի Ամիրշադյանի նշանակումը պատասխանատու պաշտոնում ընկալվել էր որպես մասնագիտական: Կրթությամբ տնտեսագետ է, մասնագիտացել էր կառավարման բնագավառում: Աշխատել էր բանկային համակարգում, ուներ ռիսկ մենեջերի փորձ:
2008թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի բակալավրը, մասնագիտացումը Կառավարում: 2010թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան, մասնագիտացումը Կառավարում : 2014թ.-ին ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ասպիրանտուրան:
Աշխատանքային գործունեությունը սկսել էր 2009-2011թթ.՝ աշխատելով ՖԻՆՔԱ ՈւՎԿ ՓԲԸ-ում Ներքին վերահսկողության ստորաբաժանումում: 2011-2013թթ. աշխատել է ՎՏԲ-Հայաստան Բանկ ՓԲԸ-ում որպես գործառնական ռիսկ մենեջեր:2013-2019թթ. աշխատել է ԱյԴիԲանկ ՓԲԸ-ում: Զբաղեցրել է Ներքին վերահսկողության և մոնիթորինգի վարչության պետի, այնուհետև Վարկերի մոնիթորինգի վարչության պետի պաշտոնը: 2019 թվականի սեպտեմբերից զբաղեցնում էր Սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնը:
Դիտումների քանակը` 1117