Անահիտ Բախշյան. « Այս պահին կարևորը Պարույր Հայրիկյանի առողջականն է»:

«Անչափ մտահոգ եմ Պարույրի առողջության համար, հետևում եմ և փառք Աստծո, որ վտանգ չկա: Այնպես որ շուտափույթ առողջություն եմ մաղթում», – ասաց  WomenNet.am –ի հետ զրույցում  «Ժառանգություն» կուսակցության անդամ  Անահիտ Բախշյանը:

 

Առաջին հարցը, որ առաջ է գալիս` ո՞ւմ էր սա ձեռնտու, ի՞նչ էր սա նշանակում և ո՞վ կարող էր լինել պատվիրատուն: Եվ չեմ ասի, թե միանշանակ կարող եմ այդ հարցերի պատասխանը տալ, բայց ենթադրում եմ, վերհիշելով նաև (զերծ մնալով զուգահեռ անցկացնելուց) հոկտեմբերի 27-ի քաղաքական խոսակցություններն ու դրդապատճառները, թե ում էր ձեռնտու… Այդ հիշողությունների լույսի ներքո մտածում եմ, որ կարող է ռուսական ինչ-որ հետք լինել այս ամենի մեջ: Ես նույնպես չեմ բացառում արտաքին ուժերի հետքը այս ամենում, թեև հնարավոր է, որ անձնական դրդապատճառներ լինեն մահափորձի հետևում: Միայն մեկ բան կարող եմ ասել` ապրենք-կտեսնենք… այս պահին կարևորը Պարույր Հայրիկյանի առողջականն է»:

 

Դիտումների քանակը` 3380

Գլխավոր էջ