Անահիտ Բախշյան. «Ես մարդկանց այլընտրանք կառաջարկեմ»…

Մամուլում  ու սոցիալական ցանցերում քննարկվում է այն լուրը, որ «ժառանգություն»  եւ  «Ազատ դեմոկրատներ»  կուսակցությունների սպասվող  համատեղ համամսանական ցուցակում տեղ չեն գտել  « Ժառանգություն»  խմբակցության երկու կին պատգամավորները` Անահիտ Բախշյանն ու Զարուհի Փոստանջյանը:

 

Womennet.am –ի հետ  զրույցում  Ա. Բաշխյանն անհիմն որակեց  նման  խոսակցությունները, նշելով, որ ցուցակը դեռ քննարկման փուլում է, բայց  շատ շուտով  կհրապարակվի : Միաժամանակ նա չհերքեց, սակայն նաեւ չհաստատեց  այն լուրը, որ ինքը առաջադրվելու է  մեծամասնական ընտրակարգով:

 

Նշենք, որ ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների , Բախշյանը մտադիր է առաջադրվել Շենգավիթի թիվ 12 ընտրատարածքում, որի ներկայիս պատգամավորը՝ Վերսանդիկ Հակոբյանն է «Բարգավաճ Հ այաստան» կուսակցությունից  (ԲՀԿ) : Ըստ որոշ աղբյուրների կոալիցիոն երկու կուսակցությունները` ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն քաղաքական  պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այդ ընտրատարածքում հանարապետական  թեկնածու չի առաջադրվելու եւ ընտրատարածքում  ԲՀԿ-ն է պաշտպանելու իր  պատգամավորին:

 

Մեր այն հարցին թե՞ արդյոք  ինքը  կկարողանա մրցել մեծամասնականով առաջադրվող գործարարի հետ, տիկին Բախշյանը պատասխանեց. « Բիրտ ուժին կհակադրեմ  քաղաքակիրթ միջոցները, մարդկանց այլընտրանք  կառաջարկեմ: Չեմ կարող ասել, թե մեր օրերում դա իրական է, բայց նաև չեմ կարող չհավատալ մեր կուսակցության ուժին»:

Հ. Հ.

Դիտումների քանակը` 5036

Գլխավոր էջ