Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

 Փախստականների համաշխարհային օրվա  հետ կապված  ՄԱԿ ՓԳՀ հայաստանայն գրասենյակը հանդես է եկել   ուղերձով, որոում, մասնավարապես ասված է, որ  երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր այսօր աշխարհը  բախվում է լայնածավալ տեղահանման մարտահրավերների: Ներկայումս ավելի քան 60մլն. անձ բռնի տեղահանված են: Փախստականների և տեղահանված անձանց իրավիճակը պահանջում է առավելագույն ուշադրություն և սրտացավություն: 

 

ՄԱԿ ՓԳՀ Հայաստանի հիմնական ուղերձները

 

Հայաստանն արդեն իսկ ընդունելով մի քանի հարյուր հազար փախստականներ Ադրբեջանից և ավելի քան հազար անձ Իրաքից, ներկայումս մասնավորապես բախվում է Սիրիայից և Ուկրաինայից տեղի ունեցող տեղահանությանը: Մոտավորապես 14,000 անձ՝ մեծամասամբ ազգությամբ հայ, փախչելով Սիրիայի հակամարտությունից պաշտպանություն է գտել Հայաստանում. ներառյալ առավել ծանր վիճակում գտնվող նոր ժամանողները:  Ուկրաինայի հակամարտության հետևանքով մոտավորապես 200 տեղահանված անձ  ապաստանի դիմում է ներկայացրել Պետական միգրացիոն ծառայություն: Սակայն երկրում առավել մեծ թվով ուկրաինացիներ են գտնվում երկրում: Ավելին, Հայաստանը նաև հյուրընկալում է քիչ թվով փախստականներ այլ երկրներից: Այս հանգամանքը զգալի մարտահրավեր է հանդիսանում Հայաստանի նման փոքր երկրին, որը դեռևս տառապում է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտության, փակ սահմանների,  մեկուսացվածության և ծանր տնտեսական իրավիճակի պատճառով:

 

Մարդասիրական արձագանք ապահովելու, ինչպես նաև տեղահանված բնակչության կարիքները հոգալու հարցում ՄԱԿ ՓԳՀ-ն Հայաստանի կառավարությանն աջակցելու համար 2015թ. ընդլայնել է  իր մարդասիրական գործողությունները Հայաստանում:  Այնուամենայնիվ չնայած հասարակության, կառավարության, սփյուռքում գործող կազմակերպությունների, հավատքի վրա հիմնված կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների և ՄԱԿ ՓԳՀ ներգրավվածությանը, ինչպես նաև մի շարք աջակցության միջոցառումների տրամադրմանը, Հայաստանում փախստականները և տեղահանված անձինք դեռևս մի շարք մարտահրավերների են բախվում:  Դժվար է մատչելի բնակարան և ապրուստի բավարար հնարավորություններ գտնել և հարմարվել բավականին տարբեր ու նոր միջավայրի:

 

ՄԱԿ ՓԳՀ-ն ողջունում է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն սկզբունքորեն շարունակում է հետամուտ լինել փախստականների նկատմամբ ընկալունակ մոտեցման կիրառմանը և մասնավորապես մի շարք միջոցների ձեռնարկմանը Սիրիայից տեղահանված անձանց աջակցելու հարցում: Կառավարությունը նրանց տրամադրում է պարզեցված կարգով քաղաքացիության ձեռքբերման հնարավորություն, ապաստանի դիմումների արագացված քննում, արտոնյալ կարգով կարճատև, միջին և երկարատև կացության թույլտվությունների ձեռքբերում: ՄԱԿ ՓԳՀ-ն մշտապես ընդգծում է, որ այնուամենայնիվ փախստականների պաշտպանությանն ուղղված միջոցառումները պետք է առաջարկվեն անկախ փախստականի էթնիկ պատկանելիությունից: ՄԱկ ՓԳՀ-ն գոհունակությամբ է նշում, որ հասարակության մեծ մասը հիմնականում ընկալունակ վերաբերմունք է ցուցաբերում տեղահանված անձանց իրավիճակի նկատմամբ: Հաշվի առնելով երկրի պատմությունը և  հազարավոր հայերի փորձը, որոնք փրկություն են գտել աշխարհի մի շարք երկրներում, կարելի է ասել, որ  ապաստանի ինստիտուտը խորապես արմատավորված է հայկական հասարակության մեջ:

 

Այս համատեքստում ՄԱԿ ՓԳՀ ժամանակավոր պաշտոնակատար տկն. Քեյթ Պոչապսկին ասել է, – «Ինտեգրումը համալիր և աստիճանական գործընթաց է, այդ իսկ պատճառով աջակցությանն ուղղված ջանքերը պետք է շարունակական բնույթ ունենան: Ես ցանկանում եմ հասկացողության, հանդուրժողականության և սրտացավության կոչ անել բոլորին: Ոչ ոք չպետք է մոռանա այն ցավը, որով մի շարք փախստականներ տառապում են ստիպված լինելով լքել իրենց տունը, ետևում թողնելով իրենց նախնիների շիրիմները և մանկության հուշերը, ծանոթ միջավայրը, ընկերներին և ընտանիքի անդամներին, հաճախ դառնացած` իրենց սիրելի անձանց կորստի վշտով»:

 

Ըստ նրա հիմնականում պետությունը պետք է ապահովի փախստականների պաշտպանությունը, իսկ ՄԱԿ ՓԳՀ-ն իր մանդատի ներքո պետք է վերահսկի պետությանը  միջազգային պարտավորություններին հետևելու, ինչպես նաև աջակցել կառավարությանը կարողությունների զարգացման, փախստականների և այլ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության և կարիքների բավարարման հարցում: Տկն. Պոչապսկին նաև հավելեց, – «Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է այնպես անի, որպեսզի փախստականները և տեղահանված անձինք իրենց  ընդունված զգան և իրական հնարավորություն ունենան նոր տուն և ապագա կառուցելու համար: Մինչդեռ հասարակության որոշ անդամներ էլ պետք է ինքնաքննադատաբար մոտենան իրենց՝  հարցնելով արդյոք տեղին է բարձրացնել բնակարանների վարձն այն դեպքում, երբ վարձակալը Սիրիայից է տեղահանվել,  կամ արդյոք փախստականի իրավիճակն արդարացիորեն և մանրակրիտ հաշվի առնվել է բիզնես-համագործակցության մեջ ընդգրկելու կամ աշխատավարձի շուրջ ընթացող բանակցությունների հարցում: Դրա հետ մեկտեղ  պետք է բարձր գնահատվեն մի շարք այլ անձինք՝ իրենց մարդասիրական ներգրավվածության և բարեգործական քայլեր ձեռնարկելու համար: Կցանկանայի 2015թ. Փախստականների համաշխարհային օրվա առիթն օգտագործել և շնորհակալություն հայտնել վերջիններիս խրախուսելով հայ հասարակությանը օգնության ձեռք մեկնել տեղահանված անձանց»:

 

ՄԱԿ ՓԳՀ Հայաստան

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Նրան  ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

Փախստականների չորրորդ սերունդը. «Save the children»-ը մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարներ ցուցադրեց

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

Դիտումների քանակը` 4799

Գլխավոր էջ