Այսօր Գեղեցկության միջազգային օրն է:

Սեպտեմբերի 9-ին աշխարհում նշվում է որպես Գեղեցկության միջազգային օրը: Տոնի ստեղծման գաղափարը պատկանում է CIDESCO Էսթետիկայի եւ կոսմետոգոլիայի միջազգային կոմիտեին, որը հանդես է եկել այդ նախաձեռնությամբ 1995 թվականին:

 

Իսկ առիթը, ինչպես նշում են CIDESCO-ի ներկայացուցիչները, այն էր, որ  20-րդ դարը կոսմետոլոգիայի ոլորտի համար դարձավ խոշոր ձեռքբերումների և առաջընթացի ժամանակաշրջան: Հենց անցյալ դարում են ստեղծվել արտաքին խնամքի համար նախատեսված ամենակարևոր միջոցներն ու տեխնոլոգիաները:

 

 

Նախաձեռնությունն ընդունվեց  մեծ ոգևորությամբ:Այդ օրն ամբողջ աշխարհում գնահատվում է գեղեցկությունն իր բոլոր դրսևորումներով, այն ամենը, ինչ էսթետիկ և բարոյական հաճույք է պատճառում: Իսկ շատ երկրներում օրվա կապակցությամբ գեղեցկության մրցույթներ են անցկացվում: Թեպետ գեղեցկության իդեալները հարափոձոխ են , ինչպես աշխարհը…

 

 

 

Կարդացեք  նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

Գեղեցկության իդեալները. հարափոփոխ, ինչպես աշխարհը

 

Գեղեցկությունը զոհեր է պահանջում

 

Փրկեք ձեր դուստրերին/ վիդեո

Դիտումների քանակը` 3219

Գլխավոր էջ