Ամփոփվեցին «Գենդերային կարծրատիպեր» մրցույթի արդյունքները

 

Օրերս  Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ «Գենդերային կարծրատիպեր» թեմայով մրցույթի ամփոփումը: Այն նախաձեռնել էր «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ն:

 

–         Սա մեր առաջին փորձն է, որի նպատակն էր բարձրացայնել գենդերային խնդիրները Հայաստանում, քանի որ թե մեր աշխատանքը, թե կատարված հետազոտությունները ցույց են տալիս, որ կնոջ դերը հասարակության մեջ շատ ցածր է – նշում է «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Մարո Մաթոսյանը, նշելով, որ  ևս մեկ նպատակ ունեինք՝ մրցույթի  մասնակից դարձնել ոչ թե պրոֆեսիոնալներին, այլ  երիտասարդությանը, ուսանողներին: Սակայն, ցավոք, մասնակիցներն ընդամենը 16-ն էին,  գուցե սա ցույց է տալիս նաև այն, որ շատ քիչ երիտասարդներ  են հետաքրքրվում այս խնդրով:

Կազմակերպիչները ներկայացվող նյութերի սահմանափակում չեն դրել, ներկայավել են նկարներ, պաստառներ, հոդվածներ, ֆիլմեր, հոլովակներ: Աշխատանքներից լավագույն են ճանաչվել 4-ը՝ Գոռ Մաթևոսյանի «Գենդեր-Շմենդեր» տեսահոլովակը, Լիլիա Բաղդասարյանի “Мысли вслух” հոդվածը, Մարիամ Օհանյանի ներկայցրած «Հայ կինը և քաղաքականությունը» փաստագրական ֆիլմը և «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ-ի պատրաստած տեսահոլովակը՝ սեռով պայմանվորված  հղիությունների ընդհատման թեմայով:

 

–         Հոլովակը ստեղծվել է մեր ակտիվիստների կողմից հերթական ճամբարի ընթացքում:  Այն վերաբերում է այսօր մեծ հնչեղություն ստացած խնդրին՝ սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատմանը: Սա մեր կողմից փոքրիկ ուղերձ է, որը դատապարտում է այս երևույթը,- նշում է  «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» ՀԿ ղեկավար Մամիկոն Հովսեփյանը:

 

Ինչ վերաբեվում է ռեժիսոր Մարիամ Օհանյանին ապա նա վաղուց է, ինչ զբաղվում է գենդերային խնդիրներով : Նա նաև «Կին» կինոփառատոնի տնօրենն է:

 

–         Երբ դպրոցն ավարտում էի, ռեժիսուրայի ֆակուլտետ ընդունվելու ցանկություն հայտնեցի, բայց  ծնողներս ասացին՝ կանացի մասնագիտություն չէ և այդպես, ճանապարհը երկարեց, ընտրեցի այլ մասնագիտություն, բայց միշտ ցանկանում էի գալ դեպի կինո: Իսկ  ասպիրանտուրայում  ավելի խորացա գենդերային տեսության մեջ, – նշում է Մարիամ Օհանյանը, ով և իր ստեղծագործական գործունեությունը սկսել եմ հենց գենդերային ֆիլմերից.

 

–         Առաջին ֆիլմը հայկական կինեմատոգրաֆի գենդերային վերլուծությունն էր,  որտեղ ես մոնտաժել էի  հայտնի հայկական ֆիլմերից հատվածներ՝ դիտարկելով  ինչպես է փոփոխվել և զարգացել կնոջ կերպարը հայկական կինոյում: Այս մրցույթին  ներկայացրել եմ մի փաստագրական ֆիլմ, որը պատմում է  20-րդ դարի հայտնի կանանց մասին: Ես, որպես կին, ապրում եմ այս հասարակության մեջ և առնչվում եմ այս խնդիրներին: Գտնում եմ, որ շատ կարևոր է բարձրաձայնել, պատմել հանրությանը այն մասին, որ  պատմության մեջ քիչ չեն հայտնի կանայք: Ուղղակի, երբ պատմությունը դասակարգվել է, կանայք դուրս են մղվել…

 

Լիլիթ Քոչինյան

Դիտումների քանակը` 4447

Գլխավոր էջ