Ամուսինը սպանել է կնոջը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 04.50-ին, ոստիկանության Արարատի բաժնում ահազանգ է ստացվել, որ Արարատ քաղաքի Աղբյուր Սերոբի փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում 1961 թ. ծնված Վոլոդյա Մ.-ն դանակահարել է կնոջը՝ 1977 թ. ծնված Դիանա Ն.-ին:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 04.15-ի սահմաններում Վոլոդյա Մ.-ն, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով և ծաղկամանով հարվածներ է հասցրել կնոջը, սպանել նրան, այնուհետև դիմել  փախուստի: Նույն օրն առավոտյան, ժամը 07.00-ի սահմաններում, Վոլոդյա Մ.-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին և խոստովանել կատարածը:

 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

Վոլոդյա Մ.-ն ձերբակալված է:  Կատարվում է նախաքննություն:

 

Դիտումների քանակը` 3177

Գլխավոր էջ