Ամուսինը կտրել է կնոջ մատները սովորելու ցանկություն հայտնելու համար
Բանգլադեշի բնակիչը կտրել է իր կնոջ աջ ձեռքի մատները այն պատճառով, որ նա որոշել է բարձրագույն կրթություն ստանալ: Այժմ ամուսնուն սպառնում է երկարատև բանտարկություն:
30-ամյա Ռաֆիկուլ Իսլամը, ով Արաբական Միացյալ Էմիրություններում վաստակում էր որպես միգրանտ, բազմիցս դժգոհություն է հայտնել իր կնոջ՝ 21-ամյա Հավի Ախթերի՝ գիտական աստիճան ստանալու վերաբերյալ պլանների մասին, հաղորդում է Դեյլի Մեյլը:
Վերադառնալով տուն Բանգլադեշ՝ ամուսինն ասել է կնոջը, որ ուզում է անակնկալ անել նրա համար, որից հետո կապել է աչքերն ու բերանը, խնդրել պարզել ձեռքը և կտրել է բոլոր հինգ մատները: Իսլամի ազգականներից մեկը հետո նետել է կտրված մատները աղբանոց, որպեսզի բժիշկները չկարողանան նորից կարել:
Տղամարդուն ձերբակալել է ոստիկանությունը կնոջն անդառնալի վնաս հասցնելու մեղադրանքով: Տեղի իրավապաշտպան կազմակերպությունները կոչ են անում Իսլամին ցմահ բանտարկել: Հավա Ախթերը, ով վերադարձել է ծնողների տուն, մտադիր է սովորել ձախ ձեռքով գրել և շարունակել ուսումը:
Վերջին շրջանում Բանգլադեշում հաճախակի են դարձել կրթված կանանց վրա հարձակումները: Այսպես, հունիսին տեղացի բնակիչներից մեկը իր կնոջ աչքն էր հանել, ով տեղի համալսարանի դոցենտ է և ցանկություն է հայտնել Կանադայում շարունակել գիտությամբ զբաղվել:
Դիտումների քանակը` 4722