ԱՄՆ նախագահական ընտրություններ. Կանայք քվեարկում են կնոջ օգտին
Այսօր՝ նոյեմբերի 8-ին ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների ընտրողները կքվեարկեն, և ժամեր անց հայտնի կլինի, թե ով է ընտրվել գերտերության 45-րդ նախագահը: Ինչպես հայտնի է, պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարում են ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և միլիարդատեր Դոնալդ Թրամփը:
Ընտրություններից մեկ օր առաջ ԱՄՆ-ում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքով առաջատարը Հիլարի Քլինթոնն էր: Քլինթոնի եւ Թրամփի միջեւ խզումը ավելացավ Հետաքննությունների դաշնային գործակալության (ՀԴԳ) այն հաղորդումից հետո , որ նոր հետաքննություն չի սկսվի Քլինթոնի կողմից էլեկտրոնային նամակագրությունը ոչ-պատշաճ ու երկրի համար վտանգավոր եղանակով օգտագործելու գործով:
Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը առաջ է անցել Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Դոնալդ Թրամփից 4 տոկոսային կետով: Այս մասին վկայում են ընտրությունների նախօրեին ABC News-ի և Washington Post-ի համատեղ անցկացրած հարցման արդյունքները: Ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ ընտրողների 47%-ը հայտարարել է Քլինթոնին աջակցելու մասին, այն դեպքում, երբ 43%-ը հայտարարել է Թրամփին աջակցելու մասին:
Ըստ CBS-ի հարցման՝ Քլինթոնն առաջ է անցել Թրամփից 4 տոկոսով: Դեմոկրատ թեկնածուն ստացել է 45% աջակցություն, Թրամփը՝ 41%, ճշտում է Reuters-ը: Ամենավերջին տեղեկություններով ՝ խզումը կրկին 4 տոկոսային կետ էր կազմում, բայց 48%/ 44% հարաբերակցությամբ՝ ի օգուտ Քլինտոնի:
Ընդ որում, գրեթե ամեն օր պայթող նոր սկանդալների պատճառով երկու թեկնածուները քվեարկության օրվան մոտեցել են հսկայական հակավարկանիշով: Օրինակ՝ Economist/YouGov-ի հարցման տվյալներով՝ Քլինթոնին քննադատաբար է մոտենում ամերիկացիների 59%-ը, իսկ Թրամփին՝ 58%-ը: Առավել ազդեցիկ համաշխարհային լրատվամիջոցները իրենց խմբագրականներում գրեթե միահամուռ կերպով աջակցում են Քլինթոնին, միաժամանակ ընդգծելով, որ, ըստ հարցումների, ամերիկացիները ընտրություն են կատարելու երկու չարյաց փոքրագույնի միջև:
Աղբյուրը ՝ РБК-գործակալութուն
Այսպես, այն հարցին, «ինչո՞ւ եք պատրաստ քվեարկելու Քլինթոնի օգտին», մեծ մասը պատասխանել է՝ «որովհետև նա Թրամփը չէ», իսկ Թրամփի դեպքում մեծ մասը պատրաստ է քվեարկելու նրա օգտին, քանի որ «նա Քլինթոնը չէ»: Շուրջ 4%-ը պատրաստ է քվեարկելու պետքարտուղարի օգտին միայն այն դեպքում, որ հաղթանակի դեպքում նա կդառնա ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին կին նախագահը: Ընտրողները հիմնականում հիասթափված էին ընտրարշավից և դժգոհ էին, որ թեկնածուներն ավելի շատ ժամանակ էին վատնում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելու վրա, քան ներքաղաքական օրակարգին:
Ի դեպ, նույն այդ սոցհարցումների արդյունքները վկայում են, որ այն առասպելը, թե կանայք չեն քվեարկում կնոջ օգտին, չի գործում: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այսօր ԱՄՆ-ում ապրում է շուրջ 400 հազար կին, որոնք ծնվել են 1920 թվականին կամ ավելի վաղ, այսինքն՝ դեռ մինչ այն, երբ երկրում արգելվել էր ընտրություններում սեռի հատկանիշով խտրականությունը: Եվ այս կանանցիցի շատերը բավական ոգևորված են այն գաղափարով, որ կինը կարող է առաջին անգամ դառնալ երկրի ղեկավար:
Սպասվում է, որ ավելի քան 130 միլիոն ձայների, որոնք, իդեալում, կստացվեն երեքշաբթի ԱՄՆ-ում ազգային ընտրությունների շրջանակում, մեծ մասը՝ շուրջ 53%-ը, կանանց ձայներն են: Նշենք, որ 2012-ի նախագահական ընտրություններում էլ կանանց ձայները 9,8 միլիոնով ավելի էին, քան տղամարդկանցը: Այս պարագայում ավելի քան կարեւորվում է այն փաստը , որ 1980 թվականից ի վեր յուրաքանչյուր ընտրությունում կանանց ու տղամարդկանց նախապատվությունների տարբերությունը, այսպես կոչված գենդերային խզումը, որոշիչ դեր է խաղացել նախագահական ընտրություններում:
Հարցումների համաձայն՝ Հիլարի Քլինթոնը առայժմ կանանց շրջանում ակնհայտ առավելություն ունի. ամերիկուհիների 50%-ը, ամենայն հավանականությամբ, կքվեարկի նրա օգտին, այն դեպքում, երբ Դոնալդ Թրամփին, ենթադրաբար, բաժին կընկնի բոլոր կանանց ձայների ընդամենը 38%-ը: Մինչդեռ, տղամարդիկ, հակառակը, ավելի շատ նախընտրում են Թրամփին:
Աղբյուրը ՝ РБК-գործակալութուն
Ի դեպ, Թրամփի ընտրարշավը լրջորեն տուժեց աղմկահարույց տեսանյութից, որում բիզնեսմենը պատմում է կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մասին: Տեսահոլովակը լրատվամիջոցներում զայրույթի ալիք հարուցեց, արժեցավ Թրամփին բազմաթիվ ազդեցիկ հանրապետականների, օրինակ՝ Կոնդոլիզա Ռայսի աջակցությունը, և կարող է նույնիսկ գործող նախագահ Բարաք Օբամայի կնոջ՝ Միշել Օբամայի քաղաքական կարիերայի կատալիզատորը դառնալ: Միշելը հանդես եկավ ելույթով, որում խստորեն քննադատեց Թրամփին և կոչ արեց պայքարել սեքսիզմի դեմ:
Ներկայացնում ենք АиФ.ru -ի կողմից պատրաստված ինֆոգրաֆիկան, որը ցույց է թե ինչով են տարբերվում դեմոկրատ Քլինթոնի և հանրապետական Թրամփի ընտրողները:
Ինֆորգրաաֆիկան անբողջությամբ այստեղ.
Ի դեպ, ԱՄՆ նախագահական ընտրություններն իրականում անուղղակի են, րովհետեւ վերջին խոսքը ոչ միայն ընտրաղներինն է, այլ ընտրիչներինը, ովքեր ընտրվում են Ընտրական կոլեգիայի կազմում յուրաքանչյուր նահանգից: Ընտրիչների թիվը տարբեր նահանգներում տարբեր է: Եթե Կալիֆորնիան ունի 55 ընտրիչ` կապված իր մեծ բնակչության հետ, ապա Դելավերը՝ 3: Ընդհանուր առմամբ կան 538 ընտրիչներ, որոնցից առնվազն 270-ի ձայները ստանալու դեպքում թեկնածուն դառնում է Սպիտակ Տան տերը: Այս մեխանիզմը գուցե եւ բարդ է, բայց մի քանի նպատակ է հետապնդում: Նախևառաջ, որպեսզի մեծամասնությունը չդառնա բռնապետություն փոքրամասնության համար, որպեսզի բոլոր առանձին նահանգները հավասարապես ներգրավված լինեն ընտրական գործընթացներում՝ չնայած մեծությանն ու բնակչության թվին, և այլն: Միայն այս դեպքում է յուրաքանչյուր թեկնածուի համար կարևոր դառնում աշխատանքը ինչպես մեծ բնակչություն ունեցող Տեխասի ընտրողների հետ, այնպես էլ փոքր բնակչություն ունեցող Դակոտայի ընտրողների հետ: Այս մեխանիզմի պատճառով էլ ԱՄՆ պատմության մեջ հայտնի են դեպքեր, երբ մեծամասնությունը ձայն է տվել մի թեկնածուին, սակայն ընտրվել է 270 ընտրիչի ձայնը ստացող այլ թեկնածուն։ Այս պահին նախնական հարցումներով Քլինթոնն ունի 290 ընտրիչների ձայն, իսկ Թրամփը՝ 245: Միաժամանակ ամերիյացիների ձայները նույնպես բաշխված են ի օգուտ Քլինթոնի:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում
Հիլարի Քլինտոն . «Իմ հաղթանակը պատմական իրադարձություն է կանանց իրավունքների համար պայքարում »
Թրամփը կարող է ձայներ կորցնել իր կնատյաց արտահայտությունների պատճառով
Գենդերային պառակտումը ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում
Ռոմնիի՝ կանանց մասին արված արտահայտությունը մեծ աղմուկ բարձրացրեց
Միշել Օբամա vs Էն Ռոմնի. ո՞վ կլինի Ամերիկայի առաջին լեդին
Դիտումների քանակը` 3439