Ամենաառողջը սնվում են Չադի բնակիչները, իսկ ամենաանառողջը` Հայաստանի

Աշխարհի տարբեր հատվածներում մարդկանց սննդի կառուցվածքի ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենաանառողջ սննդով սնվող երկրների ցուցակը գլխավորում է Հայաստանի բնակչությունը, իսկ ամենաառողջ սնվողներինը` կենտրոնաֆրիկյան Չադի: Թեմային է անդրադառնում Panorama.am-ը `  նշելով, որ  հետազոտողները  որպես առողջ սննդակարգի ցուցանիշ դիտարկել են   մրգերի, բանջարեղենների սպառման ծավալներն,  իսկ անանռողջ սննդի ցուցանիշ է համարվել  խմիչքների և մսամթերքի սպառման չափը: 

 


«The Lancet Global Health» ամսագրում այս տարվա սկզբին հրապարակված Քեմբրիջի համալսարանի պրոֆեսոր Ֆումիակի Իմամուրայի և նրա գործընկերների հետազոտության մեջ  ուսումնասիրվել են աշխարհի երկրների շուրջ 90 տոկոսի բնակչության առավել բնորոշ սննդակարգերի բաղադրությունները:

 

Հետազոտողները հայտնաբերել են, որ առողջ սննդատեսակների` մրգերի, բանջարեղենների սպառումն ավելացել է հատկապես 1990-2010թթ-ին, սակայն միևնույն հատվածում անառողջ սննդամթերքների` քաղցրացված խմիչքների և մսամթերքի սպառումն այդ հատվածում առավել մեծ աճ է գրանցել:

 

Հետազոտողները նաև հայտնաբերել են, որ ամենահարուստ երկրներում, ինչպիսիք են` ԱՄՆ-ն, Կանադան, Նոր Զելանդիան, Ավստրալիան, բնակիչները ևս սնվում են անառողջ կերպով, քանի որ անառողջ սննդի սպառման ծավալները զգալիորեն մեծ են: Դրան հակառակ` այնպիսի աղքատ երկրներում, ինչպիսիք են Չադը և Մալին, բնակչությունը սպառում է բավական առողջ սնունդ:

Առողջ սննդակարգ ունեցող երկրների շարքում են նաև Սիերա- Լեոնեն, Գամբիան, Ուգանդան, Գանան, Կոտ դի Վուարը, Սենեգալը, Իսլայելը և Սոմալին: Բացի Հայաստանից` ամենաանառողջ սննդով սնվում են նաև Հունգարիայում, Բելգիայում, Չեխիայում, Ղազախստանում, Բելառուսում, Արգենտինայում, Թուրքմենստանում, Մոնղոլիայում և Սլովակիայում:

 

Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ առավել հաճախ առողջ կերպով սնվում են կանայք և տարեց մարդիկ:

Աղբյուր` Panorama.am

Դիտումների քանակը` 4926

Գլխավոր էջ