Ախուրիկի կին համայնքապետը վերընտրվեց

 

 

Անցած կիրակի՝ մայիսի 26-ին  համայնքի ղեկավարի ընտրություններ էին նշանակված չորս բնակավայրերում` Շիրակի մարզի Ախուրիկ, Կոտայքի մարզի Նոր Հաճըն և Նուռնուս, Արմավիրի մարզի Վարդանաշեն համայնքերում: Նուռնուսում և Վարդանաշենում թեկնածուների թվում կանայք չեն եղել:

 

 

Նոր Հաճընում համայնքապետի պաշտոնի համար պայքարում էր երկու թեկնածու` ԲՀԿ-ական գործող քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանն ու ՀՀ նախագահի աշխատակազմում որպես խորհրդատու աշխատող, ինքնաառաջադրված Շուշանիկ Նազարյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակած տվյալների համաձայն, քվեարկության արդյունքում 3758 ձայնով Գագիկ Մաթևոսյանը վերընտրվել է, Շուշանիկ Նազարյանը ստացել է 535 քվե:

 

 

 

Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար առաջադրվել էին գործող համայնքապետ, ՀՀԿ անդամ Վարդիթեր Գասպարյանը, և անկուսակցական Սարգիս Սարգսյանը: Մարզպետարանից հայտնում են, որ չնայած անկուսակցական լինելու համգամանքին Ս. Սարգսյանին պաշտպանում էին ՀԱԿ մարզային ներկայացուցիչները:

 

 

Ախուրիկում քվեարկելու իրավունք ունեցող 824 բնակչից, քվեարկությանը մասնակցել են 504-ը, անվավեր քվեաթերթիկների թիվը եղել է 11: Քվեարկության արդյունքում անկուսակցական Սարգիս Սարգսյանի օգտին կողմ են քվեարկել 176-ը, համայնքի գործող ղեկավար Վարդիթեր Գասպարյանի օգտին կողմ քվեարկել են 317-ը:

 

 

Ընտրությունների նախնական արդյունքում Ախուրիկի համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվել է Վարդիթեր Գասպարյանը Նա համայնքը ղեկավարում է 2009 թվականից:

 

 

 

Մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, ընտրություններն անցել են առանց միջադեպերի և լարվածության, ինչն ամենայն հավանականության կհաստատեն առաջին անգամ ՏԻՄ ընտրություններին մասնակցող միջազգային դիտորդները:

 

 

Հ. Կարապետյան

Կարդացեք նաեւ մեր կայքում.

Վարդիթեր Գասպարյան. «Եթե մարդիկ զգան, որ մի փոքր նվիրում ունես, անկաշառ ես ` կվստահեն»

Դիտումների քանակը` 4724

Գլխավոր էջ