Ազատամարտիկի ընտանիքում ծնվել է 12-րդ երեխան

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում երեկ ծննդաբերել է Խարբերդի 41-ամյա բնակչուհի Արմինեն՝ լույս աշխարհ բերելով իր 12-րդ երեխային։ Նորածինն ազատամարտիկ Գագիկի և Արմենուհու 5-րդ աղջիկն է:  Տանն արդեն որոշել են` նորածնի անունը Անահիտ կլինի:

 

Ընտանիքը պլանավորել էր ունենալ 12 տղա`«Արաբո» գումարտակի 12 զոհված մարտական ընկերների և մեկ աղջիկ` բուժքրոջ հիշատակին: Ունեցել են 7 տղա, 5 աղջիկ: Վեց տղաները կրում են Գագիկի զոհված ընկերների անունները, իսկ մեկը` պապի:

 

Առաջնեկին ունեցել են 24 տարի առաջ: Ինչպես Արմինեն է նշում` այդքան երեխա լույս աշխարհ բերել և պահել դժվար է, բայց չի դժգոհում: Պահում է նաև թոռնիկին:  Արմինեն  խոստացել է, թե էլի զավակներ է ունենալու։

 

Ի դեպ, Արմինեի ամուսինը ցանկություն է հայտնել ներկա գտնվել կնոջ ծննդաբերության ժամանակ, ինչը նրան թույլատրվել է:

 

Արմենուհի Մանուկյանը հայ-ռուս կազակական միավորման ավագ ենթասպա է: Գագիկ Հովհաննիսյանին Պաշտպանության նախարարը պարգևատրվել է Ծովակալ Իսակովի մեդալով:

 

Բազմազավակ ծնողները դժգոհում են, որ Հայաստանում բազմազավակությունը չի խրախուսվում եւ նրանք պետության կողմից բավարար աջակցություն չեն ստանում: Նամակով դիմել են կառավարությանը, բայց դեռ պատասխան չեն ստացել:

 

Դիտեք նաև  «Ազատություն» ռադիոկայանի  լրագրող Նարինե Ղալեչյանի  հարցազրույցը Արմինեի հետ.

 

 

 

Դիտումների քանակը` 4505

Գլխավոր էջ