«Նռանե» բրենդի իրերը առողջարար են, տաք և հարմարավետ …
«Ամասիայի քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն»-ՀԿ-ի նախաձեռնությամբ «Բեռլին Արտ հոտել»-ում սեպտեմբերի 24-ին կայացած«Թաղիքե իրերի» ցուցահանդես-վաճառքին ներկայացվեցին «Նռանե» բրենդի բրդից պատրաստված բազմատեսակ իրեր, այդ թվում`թաղիքե հողաթափեր, բրդից պատրաստված շարֆեր, պայուսակներ, բարձեր և այլն:Ցուցահանդեսը կազմակերպվել էր Care International կազմակերպության աջակցությամբ՝ JOIN ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Ավստրիական Զարգացման Գործակալության (ADA) կողմից:
«Ցուցահանդեսի նպատակն է աշխարհին ցույց տալ մեր կատարած աշխատանքները՝ ծանոթացնելով մեր «Նռանե» բրենդին: Արդեն մի քանի տարի է ինչ մենք գործազուրկ կանանց սովորեցնում ենք պատրաստել հողթափեր, աքսեսուարներ, բարձեր, շարֆեր և այլ բրդյա իրեր, դրանով իսկ հնարավորություն ընձեռելով նրանց ինքնուրույն գումար վաստակել: Թաղիքե հողաթափերը հատկապես մանուկների և երեխաների նոր ձևավորվող ոտնաթաթերի համար առողջարար են, հիգիենիկ, ապահովում են բավարար միկրոկլիմա, ունեն բարձր ջերմային հատկանիշներ», – ասում է ՀԿ ղեկավար Մերի Մելիքյանը, շեշտելով, որ աշխատում են «սոցիալական ձեռնարկատիրության» սկզբունքով:
WomenNet.am-ի հետ զրույցի ընթացքում նա նաեւ պարզաբանեց թե ինչ է նշանակում «սոցիալական ձեռնարկություն» ասվածը եւ ինչպես է այն օգնում ոչ միայն կանանց, այլ ողջ համայնքին: Նախ, արտադրանքը ստեղծելու համար օգտագործվում է Ամասիա համայնքի սոցիալապես անապահով, գործազուրկ ընտանիքների կողմից պահվող ոչխարների կոպտաբուրդը: Ամասիայում բնակչության մեծ մասը զբաղվում է ոչխարաբուծությամբ, չկարողանալով իրացնել բուրդը, թափում են: «Մենք գնելով բուրդը, նպաստում ենք նրանց բրդի ավելցուկի սպառմանը` տալով գումար վաստակելու հնարավորություն: Ակնկալում ենք տարածաշրջանում ոչխարի գլխաքանակի աճ, մսամթերքի, կաթի, բրդի արտադրության բարձրացում, զբաղվածության ապահովում: Օգտագործելով ոչխարի բուրդը, ծրագրով առաջարկում ենք արտադրա-ուսումնական «Ֆոլկ-արտ» նորամուտ գաղափարներ, որոնք կծառայեն Ամասիա համայնքի զարգացմանը, սոցիալական վիճակի բարելավմանը», – պատմում է Մերի Մելիքյանը:
Տարիներ առաջ բրդից հեռու ,բայց այժմ շատ սիրելի աշխատանքով է զբաղվում մեր մեկ այլ զրուցակից՝ Հեղինեն, ով գործազուրկների կենտրոնում է ծանոթացել Մերի Մելիքյանի եւ նրա ղեկավարությամբ սովորել բրդի մշակման տեխնոլոգիան :
«Երեք ամիսների ընթացքում սովորեցի բրդի հետ կապված մանրուքները ,ստացա կրթաթոշակ և այժմ աշխատում եմ այստեղ : Բրդից շատ հեռու էի ,բայց սովորելու ընթացքում շատ սիրեցի ,հիմա հաճույքով եմ կատարում իմ գործը: Սկզբնական շրջանում աշխատում ենք կամավոր, բայց հեռանակար կա: Ընտանիքին մեր աշխատանքը ամենևին չի խանգարում ,ամեն ինչ իր տեղն ունի և մենք կարողանում ենք համատեղել»:
Նարինե Խաչատրյանը աշխատում է որպես ծրագրերի ղեկավար 2012.-ից : Մինչ այդ մասնագիտությամբ ինժեներ տեխնոլոգը, նաեւ դիզայներ է :Նա բրդից տարբեր իրեր է պատրաստում ,որոնք առայժմ քիչ քանակությամբ վաճառվում են երևանյան խանութներում :
«Միշտ ցանկացել ենք ունենալ փոքրիկ խանութ ,որտեղ կվաճառվեն մեր ապրանքները ,մենք փոքր,բայց հաստատուն քայլերով առաջ ենք գնում ,քանի ,որ նոր ենք շուկայում առայժմ խոշոր պատվերներ չենք ունեցել ,բայց հուսանք ,որ կլինեն»,- ասում է Նարինե Խաչատրյանը : Նռանե բրենդը համագործակցություն է սկսել World Vision կազմակերպության հետ ստեղծելով www.ilik.am կայքը ,որտեղ հաճախորդները կկարողնան նաև օնլայն գնումներ կատարել : Գործում է նաև ՀԿ –ի ֆեսբուքյան էջը ,որտեղ ամեն անգամ տեսականին թարմացվում է : Էկոլագիապես բրդյա իրերը առողջարար են ,տաք և հարմարավետ …
Լիանա Սարգսյան ,Մարիամ Մելքումյան
Երեւան-Գյումրի-Երեւան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Թե ինչպես մի կին փոխեց մի ամբողջ գյուղ
Ամասիայի կանանց աշխատանքները/ ֆոտոռեպորտաժ
Դիտումների քանակը` 5896