« Որ յուրաքանչյուր հղիություն ցանկալի լինի, յուրաքանչյուր ծնունդ՝ անվտանգ»…

Հուլիսի 11-ը Բնակչության համաշխարհային օրն է:

Այն առաջին անգամ սկսեցին նշել 1989-ին, երբ աշխարհի  բնակչությունը հատեց 5 միլիարդի սահմանը: 1999 -ին այն հասավ  6 միլիարդի, 2006 -ին՝ 6.7 միլիարդի, իսկ 2011 թ. հոկտեմբերի 31-ին հատեց 7 միլիարդի սահմանը:

 

Ըստ կանխատեսումների աշխարհի բնակչությունը 2050 -ին կհասնի 9.3 միլիարդի: Ընդ որում, բնակչության աճն ամբողջովին տեղ կգտնի նվազ զարգացած երկրներում և կկենտրոնանա ամենաաղքատ քաղաքաբնակ բնակչության շրջանում: Ի հակադրություն, ակնկալվում է, որ առավել զարգացած երկրների ընդհանուր բնակչությունն առաջիկա 41 տարիներին առանձնապես փոփոխությունների չի ենթարկվի՝ մնալով մոտ 1.2 միլիարդի սահմաններում:

 

Բնակչության համաշխարհային օրվա նպատակն է՝ ուշադրություն հրավիրել բնակչության ու զարգացման  գլոբալ հիմնախնդիրներին:

 

 

Այս տարի օրվա թեման է՝ վերարտադրողական առողջության ծառայությունների մատչելիություն բոլորի համար:

 

 

Բնակչության համաշխարհային օրվան նվիրված հուլիսի 11-ին Երեւանում կներկայացվի «Ինչով է պայմանավորված բեղմնականխման միջոցների օգտագործումը Արեւելյան Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում» հետազոտության արդյունքը: Ուսումնասիրությունն իրականացվել է տարածաշրջանի հինգ երկրում՝ ներառյալ Հայաստանում, տեղեկացնում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի Հայաստանի գրասենյակը:

 

 

Միջոցառման ժամանակ տեղի կունենա նաեւ «Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում» գիրք-նախագծի շնորհանդեսը:

Դիտումների քանակը` 3897

Գլխավոր էջ