«Տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը». նախագահի նախկին թեկնածուն իրեն խայտառակեց

Սկանդալային միջադեպ դատարանի շենքի առջև

 

«Տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը», –  խայտառակ այս մտքի հեղինակը ` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, սոցիալիստ Ռոբերտ Ահարոնյանն է, ով  իր վրա է վերցրել բռնարար ամուսիններին պաշտպանելու առաքելությունը: Ավելին, այնքան է դերի մեջ մտել, որ  քաղաքական գործչին անվայել արտահայտություններ  է թույլ  տվել կին իրավապաշտպանների   և սփյուրքահայերի նկատմամբ: Միջադեպին  անդրադառնում   է  Panorama.am –ը.

 

 

Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց արտակարգ միջադեպ է տեղի ունեցել: 9 տարի ամուսնական կյանքի ընթացքում կնոջը` Հասմիկ Խաչատրյանին խոշտանգելու համար մեղադրվող Սարգիս Հակոբյանի գործով դատական նիստից հետո ամբաստանյալին սատարող մի խումբ հարձակում է գործել գործով տուժող Հասմիկ Խաչատրյանին սատարող Կանանց ռեսուրսների կենտրոնի անդամների վրա:

 

Կանանց վերաբերյալ անվայել խոսքեր է հատկապես հնչեցրել սոցիալիստական կուսակցության կազմկոմիտեի ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը, ով հիշեցնենք, 2013-ին կայացած նախագահական ընտրություններում թեկնածու էր առաջադրվել:

 

Կենտրոնի տնօրեն Լարա Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում դեպքի վայրում նկարահանած տեսանյութ է տեղադրել, որտեղ պարզ երևում է ` ինչպես է Ահարոնյանը անվայել խոսքեր հնչեցնում իրավապաշտպանների նկատմամբ:

«Դավայծե, դավայծե…ես ախր զարմանում եմ` Քյավառի ժողովուրդն ուր են արա, որ սրանց թողել են հրապարակի մեջտեղը կանգնելու», -դիմելով ամուսնու կողմից խոշտանգված Հասմիկ Խաչատրյանին սատարող իրավապաշտպաններին, հայտարարել է Ահարոնյանը:

 

Լարա Ահարոնյանը հարցնում է, թե բռնության կոչ է անում ու նկատում. «Թասիբով ժողովուրդ են, թող կանանց չծեծեն»:

 

Ռոբերտ Ահարոնյանը տեսնելով Լարա Ահարոնյանի սփյուռքահային հատուկ բարբառը, հարցնում է որտեղից է եկել Հայաստան ու հավելում. «Սիկտիր եղեք ձեր երկիրը էլի, խի եք եկել Հայաստան, խանգարում»:

 

Երբ տիկին Լարան արձագանքում է, թե Հայաստանից է, Ռոբերտ Ահարոնյանը պատասխանում է, թե բարբառից զգում է, որ Հայաստանից չի: Բացի վիրավորելուց, նա հեգնանքով նմանակում էր իրավապաշտպանների խմբի մյուս սփյուռքահայերի խոսքերը:

 

«Գնացեք ձեր սփյուռքը, ձեր ցավը տանեմ, գնացեք ձեր սփյուռքը: Օրը գալու ա, որ վտարելու ենք», -հայտարարել է Ռոբերտ Ահարոնյանը:

 

Նրա կողմնակիցներից մեկը նույնիսկ փորձել է խլել կատարվածը նկարահանողներից մեկի տեսախցիկը, սակայն ոստիկանը հեռացրել է նրան:

Ահարոնյանը հայտարարել է, որ «հզոր ընտանիքների» կողմնակիցն է, և երբ կանանցից մեկը նկատել է` «ով դավաճանում է ու ծեծում է իր կնոջը», Ահարոնյանը պատասխանել է. «Այո, տղամարդը իրավունք ունի ապտակելու իրա կնոջը, 100 տոկոս, դավայ, ստեղից գնացեք: Ես սոցիալիստ եմ, պարզ ասում եմ` հայ ընտանիքը մի քանդեք, եվրոպական ձեր մոտեցումներով հայ ընտանիք մի քանդեք»:

 

Ըստ մեղադրական եզրակացության, Սարգիս Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով ամուսնական հարաբերությունների մեջ Հասմիկ Խաչատրյանի հետ, խոշտանգել, պարբերաբար ծեծի է ենթարկել, մարմնական և հոգեկան տառապանք և պատճառել նրան:

 

Աղբյուրը` Panorama.am 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

«Բա խի՞ էր ծեծել» – սա միայն հարց չէ, սա մտածելակերպ է…

 

 

Հնարավո՞ր է շատ սիրելուց ծեծել, սիգարետ հանգցնել մարմնի վրա

 

 

Հարցրեց՝ արդյոք գիտի, որ ինքը «լավ տղա է», և ծխախոտը հանգցրեց կնոջ ձեռքին…/ տեսագրություն

 

 

Հասմիկ Խաչատրյանը դաժան ամուսնու միակ զոհը չէ…

 

 

Հասմիկի վեցամյա որդուն սովորեցրել են հեռախոսով հայհոյել մորը…/ տեսանյութ

 

 

 

Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

 

 

«Կանանց աջակցման կենտրոնը» չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել

 

 

 

Դիտումների քանակը` 3885

Գլխավոր էջ