«Պատերազմը սկսում են տղամարդիկ, իսկ կանայք երկար տարիներ կրում են դրա հետեւանքները»

Այսիսի  եզրակացության է եկել Ալլա Գամախարիան՝ «Սուխումի» մշակութային եւ մարդասիրական հիմնադրամի  ղեկավարը: Ազգությամբ ռուս Ալլան ավելի քան 20 տարի առաջ դարձել է փախստական, անցել է բազմաթիվ դժվարությունների միջոցով եւ այժմ ինքն է փորձում օգնության ձեռք մեկնել պատերազմի հետեւանքով տեղահանված մարդկանց:  Ալլայի  հետ մենք ծանոթացանք  «Կանանց դերը հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում»  տարածաշրջանային կոնֆերանսի  ժամանակ, որը վերջերս կազմակերպել էր  Երեւանում  «Ժողովրդավարությունն այսօր» հկ-ն :

 

 «WomenNet.am»-ի հետ զրույցում  Ալլան խոսեց  Վրաստանում  տեղի ունեցած պատերազմներից  հետո տեղահանվածների եւ փախստականների խնդիրների մասին:

 

«Տղամարդիկ պատերազմից հետո տրամվա են տանում, հետո չեն կարողանում իրենց գտնել քաղաքացիական կյանքում, հարմար աշխատանք չեն գտնում, իսկ կանայք մտածում են, որ իրենք պետք է կերակրեն երեխաներին, կանանց համար չկա բարձր կամ ցածր աշխատավարձ, նրանք ցանկացած աշխատանք անում են»,- ասում է Ալլա Գամախարիան:

 

Նրա խոսքով, փախստականների համար առավել դժվար է լինում աշխատանք գտնել նոր միջավայրում. «Լեզվական եւ մշակութային խնդիրները կարող են խանգարել նրանց, մենք փորձում ենք օգնել կանանց, որպեսզի նրանք նոր գիտելիքներ ձեռք բերեն, հատկապես դժվար է միջին եւ ավելի բարձր տարիք ունեցող կանանց համար»:

 

2008 թվականի օգոստոսի պատերազմից հետո Վրաստանում փախստականները մինչ օրս ապրում են «կոլեկտիվ կենտրոններում», որոնք տեղակայված են դեռեւս Խորհրդային Միության ժամանակ կառուցված հանգստյան տներում եւ առողջարաններում: «Այդ շենքերը չեն վերակառուցվել ավելի քան 25 տարի, այնտեղ բավարար պայմաններ չկան մարդկանց կենցաղի համար»:

 

Փախստականներին վերաբնակեցնելու համար արդեն կառուցվել են շենքեր, որոնք ըստ էության փախստականների համար դառնալու են նոր «կոլեկտիվ կենտրոններ»:

 

«Մենք գտնում  ենք, որ փախստականներին պետք է վերաբնակեցնել իրարից առանձին շենքերում, այդպես նրանք ավելի հեշտ կինտեգրվեն տեղաբնակների հետ: Երբ մեկ շենքում միայն փախստականներ են բնակվում, դա դառնում է մարգինալացված տարածք եւ այդ մարդիկ շարունակում են կառչած մնալ միմյանցից: Փախստականներին պետք է դուրս բերել «կոլեկտիվ կենտրոններից»»,- ասում է «Սուխումի» ֆոնդի նախագահը:

 

Նրա խոսքով՝ փախստականներից շատերը ստիպված են լինում հեռանալ Վրաստանից՝ աշխատանք փնտրելով արտերկրում: «Հիմա տենդենց է նկատվում, որ կանայք են մեկնում ավելի շատ արտագնա աշխատանքի, իսկ տղամարդիկ մնում են տանը երեխաներին խնամելու:  Այս պարագայում  ներընտանեկան բազմաթիվ խնդիրներ են առաջանում»,- նշում է Ալլա Գամախուրիան:

 

Նշենք, որ ՄԱԿ-ի գնահատականներով  ՝ 1992-93 թթ. աբխազական պատերազմի  եւ 2008-ի  հարավ օսական զինված հակամարտության հետեւանքով  փախստականների եւ տեղահանված մարդկանց թիվը   Վրաստանում 262 հազարի է հասնում:

 

Արման Ղարիբյան

 

Կարդացեք թեմայի  շուրջ մեր կայքում.

 

Հայտնի են «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» 2015-ի մրցանակակիրները


 
 «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության»-2015 մրցանակները կհանձնվեն հունիսի 4-ին

 

 

«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակակիրները ստացան իրենց պարգևները

 

 

Իննա Հայրապետյան. « Մենք բոլորս Կովկասից ենք, մեր կանայք իրենց մաշկի վրա են զգացել, թե ինչ է զինված հակամարտությունը»…

 

 

«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…

 

 

«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները

 

 

Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար

 

 

Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»

 

 

Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար

 

 

«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները

 

 

Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր

 

 

«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո

 

 

Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը

 

Դիտումների քանակը` 3597

Գլխավոր էջ