«Ուղիղ 20 տարի լուր չունեի,ոչ գիտեի կա ,ոչ գիտեի չկա» …
«Մոռիկ ,Շեկո,Մարուս ,վա~յ մի քիչ արագ շարժվեք այ տնաշեններ: Ամենալավ խոտը ուտում ե,ու էսքան քիչ կաթ են տալիս….: Սառայի ձայնը մոտ 10 րոպե շարունակ զրգում էր գյուղով մեկ : Առավոտյան ժամը 7 էր: Ինչպես ասում են կովերին գոմից հանելու պրոցես էր ընթանում:
«Տես աղջիկ ջան կաթը բավականին քչացել է ,երեք կովից ընդամենը 10 լիտր կաթ եմ կթել,էն մյուս երկուսն էլ ցամաքել են» ,դույլով լի կաթը ցույց է տալիս Սառան,ու արագ –արագ կովերին քշում է գյուղամեջ:
Սառան միայնակ 4 երեխա է մեծացրել,ու ինչպես գյուղացիներն են ասում. «շան տանջանքով, կեսուր,կեսրարի փնթփնթոցն էլ վրադիր»:
1990-ական թթ մութ ու ցուրտ տարիներն էին: Սառայի ամուսնինը ՝ Գառնիկը շատերի նման գնում է խոպան ,փող աշխատելու:Սառայի մեծ տղան ընդամենը 9 տարեկան է լինում,իսկ փոքրիկ աղջիկը 2: Սառան ապրում էր Գառնիկի ծնողների հետ:Սկզբնական շրջանում Գառնիկից կանոնավոր գումար էին ստանում,բայց որոշ ժամանակ անց դեպքերը բոլորվին այլ ընթացք են ստանում:
«Ուղիղ 20 տարի լուր չունեի,ոչ գիտեի կա ,ոչ գիտեի չկա: Գյուղացիներն ասում էին,հաստատ ամուսնացելէ,ես անկեղծ ասած չէի ուզում հավատալ,քանի որ Գառնիկս ինձ շատ էր սիրում…բայց արի ու տես,որ ռուսի համը ընկել էր բերանը , էլ կհիշեր , որ մի անտեր ու հեռավոր գյուղում Սառան ամեն երեկո իրեն է սպասում» ,արցունք աչքերին իր պատմություն էր պատմում Սառան ու հավելում.ՙ,,ասի լավ ինձ ես մոռացել,երեխքին,բա իրա հալիվոր ծնողներին հո չի մոռացել:
Սառան պատմում է,որ ամուսնու ծնողներին ինքն է պահել: Չնայած ամուսինը ուներ եղբայրներ ,քույրեր բայցնրանք ասում էին ,«դու տան հարսն ես ,դու էլ պտի նայես»:
«Մեկ –մեկ մտածում էի,լավ եթե իմ մարդը գնացել ա ու չկա,ես ի նչ գործ ունեմ էս տանը,ինչի եմ պահում իրա ծնողներին ,ու դրանց պատասխանը չէի գտնում:
Սառան պատմում է,որ երբ մահանում է սկեսուրը թաքուն հույս է փայփայում ,որ գուցե Գառնիկը լուրը լսիգա,բայց իր խոսքերով ասած սխալվում է …
«Չգիտեի ,ես մարդ ունեմ ,թե չունեմ:Կեսուրս գեստապոյի նման ինձ հետևում էր:Հարևանների հետ իրանիցթաքուն էին շփվում ,իսկ տղամարդ հարևան,որ տեսնում էի գլուխս պտի կախեի, իսկ եթե կողքս էր լինումբարև չպիտի տայի,քանի որ գիտեի գլխիս գալիքը:Ասում էր Գառնիկս ստեղ չի քեզ ազատ ես զգում հա ,այ քած :է՜,որն ասեմ «,ասումէր Սառան ու արագ խաչակնքվում,ասելով. «ամա՜ն հողը խաբար չտա»:
Սկեսուրին մահվան տարին դեռ չի լրանում Սառայի սկեսրարը որոշում է ամուսնանալ: «Պատկերացնում եք,կողքի գյուղից գնացի հարս ուզեցի… ,»(ծիծաղում է,-խմբ):
Սառան պատմում է ,որ շատ ծանր տարիներ էին:Հազիվ հասցնում էր երեխաներին սնունդով ապահովել: Շորու կոշիկ էլ հարևաններն էին տալիս: « Բայց այդ դժվարությունից էդքան չէի նեղվում,ինչքան կեսրարիս փնթփնթոցից»:
Սառան ասում է,որ սկեսրայրը չէր ուզում ,որ ինքը աշխատի գյուղի խանութում,ասում էր գյուղացիք կբամբասեն,կասեն Գառնիկի կնիկը … Մի օր էլ չդիմացա ասեցի փոխանակ շնորհակալ լինենք,ու ասեք ապրի մեր հարսը ,որ մեզ պահում ա, մեր տղեն անգամ չպահեց , մի բան էլ չգիտեմ ինչ եք մտածում: Սակայն Սառայի պոռթկումը ոչ մի օգուտ չի տալիս: Սկեսրայրը այդպես էլ թույլ չի տալիս,որ հարսն աշխատի:
Տարիներ են անցնում մահանում է նաև Սառայի սկեսրայրը ,ու ի զարմանս Սառայի հայտնվում է Գառնիկը:
«Եկել էր ,որպես օտար,աղջիկս ասում էր ,մամ ո՞վ ա էս մարդը,տղաներս չէին ուզում ներս թողնել , ես եմ համոզել ,ասել եմ հո խայտառակ չե՞ք: Նա անգամ ինձ չմոտեցավ ,մի հատ շնորհակալություն ինչ է չասեց, գոնե ասեր ,ապրես որ հորս ու մորս առոք –փառոք պահել ես: Ես հլը ջհանդամ, չնայած ամբողջ կյանում ինձ այդպես կին չզգացի,այլ կնոջ տեսքով մի տղամարդ»:
Սառան պատմում է,որ ամուսնու նման վերաբերմունքից հետո իր կյանքում շատ է բան փոխվում: « Նրա այդ պահվածքը պատճառ դարձավ ,որ ես ուժ հավաքեմ: Ինքս ինձ ասացի. «Սառա դու ամեն ինչ կարող ես ,դու պիտի ոտքի կանգնես,ու բոլորին ապացուցես»:
Այդ դեպքից մի քանի տարիներ են անցել: Սառային գյուղում «ֆերմեր լեդի»անուն են կնքել: Այսօր նա ունի փոքրիկ ֆերմա՝ 5 կով և 30 գլուխ ոչխար:
«Տղաներս ինձ շատ են օգնում:Նրանք տեսնում են ,որ ես իրենց համար ամեն ինչ արել եմ»:
Սառայի մեծ տղան սիրած աղջիկ ունի ու պատրաստվում է ամուսնանալ: «Մի անգամ տղաս ասեց , «մամ ամուսնանամ գնամ խոպան,ասացի տղա ջան հուսամ կատակ ե՞ս անում,քանի որ ինձնից լավ գիտես ,որ խոպանը մեր տունը քանդեց, իսկ եթե գնաս էլ ապա կնկադ հետդ կտանես»: Այս խոսքից հետո Սառան սկսեց արագ –արագ ինչ որ բան ման գալ: Հարցրեցի ինչ ես անում.Ասեց. «Աղջիկ ջան մի աման սեր տամ ,տար կերանարատ կաթից ա»: Մինչ ես որոշում էի մերժել մեկ էլ սկսեց բարձր ծիծաղել ասելով. «է՜ Սառա, ասա կեսուրիդ ու կեսրարիդ ժամանակ սենց բաներ անեիր…. ,կանեին գյուղով մեկ խայտառակ»:
Հ.Գ Հանկարծ Սառան սկսեց քթի տակ ծիծաղել , ու ինքն իրեն ասել.. «Է՜ գիտի հալիվոր,(նկատի ունի սկեսրարին,-խմբ), եթե իմանայիր,որ մի օր հարսդ քեզի թերթի ա տալու հաստատ տնից դուրս կհանեիր…
Արմինե Գեւորգյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայ միգրանտների 77տոկոսը տղամարդիկ են, 23 տոկոսը՝ կանայք/ տեսանյութ
«Ասում է, որ ապագա չի տեսնում այստեղ իր համար… »
«Ամուսինը գնացել ա խոպան, կինը մնացել ա էստեղ, ու մին ավել բռնելու տեղ չկա, որ աշխատի »
«Խոսքը` տղամարդկանց, հոգսը` կանանց». մեկ օր խորվիրապցի կանանց հետ
Դիտումների քանակը` 3708