«Որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի». խոստանում է վարչապետը
Այսպիսի հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` հոկտեմբերի 30-ին կայացած կառավարության նիստի ժամանակ` անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներում նախատեսվող փոփոխություններին:
«Բազմաթիվ քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ հարցի շուրջ, իրոք, կա դժգոհություն։ Կարծում եմ, որ մենք այս օրենքի նախագծում ամեն ինչ պետք է անենք, որ որևէ աշխատող հղի կին չտուժի։ Դա ընդունեք հիմք», – ասաց վարչապետը՝ դիմելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին:
«Բազմաթիվ հարթակներում քննարկվում է այդ հարցը, դա հանրությանը շատ է հետաքրքրում: Հանրությունը պետք է իմանա, որ կառավարությունը չի գնալու որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք: Նախագծի սկզբունքը սա պետք է լինի. որևէ աշխատող հղի կին չպետք է տուժի», – շեշտեցԱբրահամյանը:
Նշենք, որ այս հարցին անդրադարձ է եղել նաեւ այսօր Ազգային ժողովում անցկացվող բյուջետային քննարկումների ժամանակ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, մասնավորապես ասել է. « Փորձում ենք քննարկումների միջոցով դուրս գալ էն լուծումների վրա, որոնք որ որևէ կերպ չպիտի ազդի իսկապես աշխատող կանանց իրավունքների վրա»: Այնուհետեւ խոսել են հղի կանանց փոխհատուցումների հատկացման հարցում առկա կոռուպցիոն ռիսկերի մասին:
« Ֆինանսների նախկին նախարարի կինը մայրության արձակուրդի մեկնելիս 20 միլիոն դրամ փոխհատուցում է ստացել », – հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը , նկատելով, որ հասկանալի է նաեւ նպաստների կրճատման դեմ բողոքող կանանց դիրքորորոշումը, քանի որ «շատերն իրենց չեն կարող թույլ տալ, ասենք, լինել Ֆինանսների նախկին նախարար և իրենց կանանց դեկրետ ուղարկելուց տասնյակ միլիոնավոր դրամների գումար դուրս գրել»:
Նշենք, որ խոսքը նախկին Ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սարգսյանի տիկնոջ՝ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզա Սարգսյանի մասին է, ով «Հրապարակ» թերթին տված հարցզրույցում հերքել է , որ 20 մլն է ստացել: «Օրենքի սահմաններում եմ ստացել, բարձր եմ ստացել, բայց 20 մլն չափազանցված թիվ է», -ասել է նա, հրաժարվելով հրապարակել իր ստացած իրական գումարը: Թերթն էլ իր հերթին հարկատուների, քաղաքացիների գրպանից 20 միլիոն դրամ նախկին նախարարի տիկնոջը տալը թալանին համազոր շռայլություն էր որակել։
Մատնանշված դեպքքը չհերքեց նաև, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ով առիթը օգռագործելով ասաց, որ իրենց հեղինակած նախաձեռնությամբ իրենք հենց կոռուպցիոն ռիսկերն են փորձում կրճատել : Նկատենք, այնուամենայնիվ որ, ոչ հրապարակված դեպքը, ոչ էլ այլ հնարավոր կամ առկա չարաշահումներն ու կոռուպցիոն ռիսկերը, հիմք չեն կարող հանդիսանալ , բոլոր աշխատող կանանց նպաստը նվազեցնելու համար: Դա առնվազն անտրամաբանական է , բացի այդ , ինչպես բողոքի ակցիաների մասնակիցներն էին անընդհատ շեշտում ՝ «հունքը դզելու համար, պետք չէ աչքը հանել» :
Այժմ, օրինագիծը, որը սոցապ նախարար Արտեմ Ասատրյանը որակում է որպես «առաջարկություն՝ ավելի լավ լուծումներ փնտրելու ճանապարհին», հենց այդ լուծումները գտնելու ճանապարհին է: Նախարարությունը չի պատրաստվում հրաժարվել իր նախաձեռնությունից խոստանալով ձեւափոխել այն այնպես, որ աշխաըոց կանայք դժգոհ չմնան: Սակայն «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի ուղիղ հարցադրմանը
«Կստանան արդյո՞ք հղի կանանց իրենց աշխատավարձի 100 տոկոսանոց փախհատուցումը» նախարար Արտեմ Սարգսյանը խուսափեց ուղիղ պատասխան տալ , ասելով. «Մենք նախագիծը վերջնական տեսքի ենք բերում, որը առաջիկա երկու, երեք օրվա ընթացքում կներկայացվի արդեն Ազգային ժողովի սոցիալական հարցերի հանձնաժողովի քննարկմանը, և այդ շրջանակներում մենք վերջնական բոլոր հարցադրումներին կունենանք պատասխաններ»…
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Փաստաբանների պալատը կիսում է հասարակության մտահոգությունը
«Հույս ունենանք, որ դժգոհության այս մեծ ալիքը, որ բարձրացել է, անարձագանք չի մնա»
Ի՞նչպիսի դիրքորոշում ունեն կին պատգամավորները աղմկահարույց օրինագծի շուրջ
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Կանայք կրկին բողոքի ցույցի են դուրս եկել, այս անգամ Ազգային ժողովի շենքի դիմաց
«Աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը փոխհատուցվի 100%-ով». Արտեմ Ասատրյան
Նամակ ՀՀ Վարչապետին. Օրինագիծը հակասում է, խախտում է, ոտնահարում է, վտանգում է…
Բողոքի ակցիա` «Ամոթ է հղիների գումարներից պետբյուջե լցնել»
Մայրության նպաստ. առաջարկվող փոփոխություններն աբսուրդային են
Ո՞վ և ի՞նչ չափով կտուժի մայրության նպաստի մասին օրինագծից
Ուշադրություն` բողոքի ակցիա ընդդեմ աշխատող մայրերի նպաստների կրճատման
Լսումներ Ազգային ժողովում՝ հղի կանանց նպաստի կրճատման շուրջ
Ինչպե՞ս և ո՞վ է վճարելու չաշխատող հղի կանանց համար…
«Աշխատող մայրերի նպաստը կկրճատվի, իսկ 30 հազար չաշխատող կին նպաստ կստանա»:
Մայրության նպաստի մասին օրինագիծը բացասական հետևանքներ կունենա
Ինչու՞ է կառավարությունը պատժում աշխատող մայրերին
«Մայրության նպաստի» մասին օրինագիծը կարող է հանգեցնել ծնելիության կրճատման
«Մի անարդարությունը շտկելով մյուս անարդարության հիմք են դնում »
Աշխատող մայրերը դժգոհ են կառավարության հավանությանն արժանացած նախագծից
Երեխայի խնամքի նպաստի տևողությունը չի կրճատվի . հավաստիացնում է կառավարությունը
Նախատեսվում է ներդնել «Մայրության նպաստ» գաղափարն ու նպաստ տրամադրել նաև չաշխատող մայրերին
Աշխատող և չաշխատող մայրեր. միթե՞ դա կարևոր է երեխայի նպաստի առումով
Որքա՞ն կձգվի երեխայի նպաստի հարցում աշխատող և չաշխատող մայրերի խտրականության վերացումը
Չաշխատող ծնողների նպաստին կանդրադառնան մեկ տարի հետո
Միթե՞ արդար է կրկնակի թիրախավորել աշխատող մայրերին / խորհրդարանական լսումների տեսագրություն
Դիտումների քանակը` 4961