«Որտե՞ղ են կանանց իրավունքների համար գումարները»

Անժելիկա Հարությունովա, AWID-ի ի մենեջեր

 

 

Համաժողովից մեկ տարի առաջ AWID-ը կանանց կազմակերպությունների ծավալուն հարցախույզ անցկացրեց` «Որտե՞ղ են կանանց իրավունքների համար գումարները»: Հարցերը վերաբերում էին կանանց կազմակերպությունների դրամաշրջանառությանը, նրանց  եկամուտներին, ֆինանսավորման աղբյուրներին, ֆինանսական միջոցների տարեկան շրջանառությանը, նրանց կայունությանը: Հետազոտությանը մասնակցեց 140 երկրի 1119 ոչ կառավարական կազմակերպություն: Մեր տարածաշրջանից` Կովկասի և Կենտրոնական Ասիայի կազմակերպությունները կազմում էին հարցվածների 7 տոկոսը: Հետազոտության գլխավոր եզրակացությունների մասին  զրուցեցինք նրա ղեկավարի` AWID-ի մենեջեր Անժելիկա Հարությունովայի հետ:

 

 

–              Հիմնական եզրակացությունն այն է, որ կանանց կազմակերպությունների թիվն անշեղորեն աճում է, սակայն նրանք գոյատևում են փոքր գումարներով: Բյուջեները տարբեր են` կախված տարածաշրջանից, սակայն մեր հետազոտության արդյունքներով կազմակերպությունների մեծ մասը գոյատևում է տարեկան 20 հազար դոլարով և ավելի պակաս գումարներով: 740 առավել հաջող կազմակերպությունների ընդհանուր ֆինանսավորումը կազմել է 106 մլն դոլար: Համեմատության կարգով. սա միայն մեկ կազմակերպության` Grean Peace-ի տարեկան բյուջեի 1/3-րդն է: Ու եթե նայենք կանանց շարժան համար գերակա խնդիրների լայն սպեկտրին, ապա ֆինանսական ռեսուրսները, որոնցով այն կարողանում է աշխատել , պարզապես ծիծաղելի են:

 

Մեկ այլ եզրակացությունն էլ այն է, որ շատ քիչ դրամաշնորհներ են հատկացվում կազմակերպությունների ընդհանուր զարգացմանը,  երկարատև դրամաշնորհներ, որոնք հնարավորություն կտան ծրագրել աշխատանքը, համարյա չկան:  Այսինքն` կազմակերպությունները գոյատևում են մի նախագծից մյուս նախագիծը, մի դոնորից մյուսը, և մեր շարժման մեջ կայունություն բացարձակապես գոյություն չունի:

 

 

Այս հետազոտությունից հետո հաջորդ քայլը կլինի  հասկանալ, թե մենք ինչպես կարող ենք կանանց կազմակերպություններին հասցնել համախմբման  գաղափարի ըմբռնմանը:  Հետևելով համաժողովի ընթացքին` ես ինձ համար եզրակացրի, որ մեր կազմակերպությունները դեռ պատրաստ չեն դրան: Անկասկած, խնդիրները համատեղ քննարկվում են, սակայն ես ըստ էության չլսեցի այն մասին, որ կազմակերպությունները միավորվեն ռեսուրսների համախմբման առումով: Յուրաքանչյուրը իր մասով է աշխատում միայն  և կ գումար է  փնտրում միայն իր համար:

 

Իմ սուբյեկտիվ կարծիքով, խնդիրներից մեկը, թե ինչու է կանանց շարժումն այդքան դանդաղ զարգանում,  այն է, որ բոլոր կազմակերպությունները, ներառյալ դոնորները և կանանց կազմակերպությունները, աշխատում են բուտիկի պես. յուրաքանչյուրն ինքն իր համար, իսկ միացյալ արդյունաբերություն չկա: Մեզ նույնիսկ հետաքրքիր չէ, թե ով է փողոցի այն կողմում ապրում և ինչ է անում: Շատ են անհատական տարաձայնությունները, ուստի և չեն շփվում, թեև աշխատում են նույն թեմայի շրջանակներում…

 

 

Նույնը կատարվում  է նաև դոնորների հետ, որոնք իրականում իրենց պետք է համարեն կանանց շարժման մաս, այլ ոչ նրա  հովանավոր: Շփումը չպետք է այնպես լինի, որ մենք հատկացնում ենք միջոցներ, դուք աշխատանք եք կատարում, մենք ասում ենք` ինչպես հաշվետվություն գրել, շնորհակալություն ասում, իսկ դուք հետո նախագծից նախագիծ զարգացեք ինչպես ուզում եք: Իրականում, մենք բոլորս պետք է հավաքական պատասխանատվություն ստանձնենք համատեղ աշխատանքի համար:

 

Համաժողովի գլխավոր գաղափարը` կանանց շարժմանը ցույց տալ որ  տնտեսության մեջ է մեր խնդիրների հայելային արտացոլումը,  որ քաղաքականությունում կանանց առաջմղման, բռնության հաղթահարման հիմքում տնտեսությունն է, և եթե չլուծենք տնտեսության խնդիրները, ապա չենք կարող լուծել նաև մյուս բոլոր խնդիրները:

 

 Թամարա Հովնաթանյան

Լուսանկարները՝Գալինա Պետրիաշվիլի

Դիտումների քանակը` 3815

Գլխավոր էջ