«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար
Անտոնիո Գութերեսի հայտարարությունը
«Մեզնից շատերը 15 տարի մի ամբողջ հազարամյակի մեջ հույս ունեին, որ պատերազմը կավարտվի: Տարածվող համաշխարհային բռնությունը միջազգային համակարգի հիմքերի համար սպառնալիք է դարձել», – ասված է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի Անտոնիո Գութերեսի հայտարարության մեջ, որը տարածվել է 2015թ. Փախստականների համաշխարհային օրվա առթիվ:
Անցյալ տարվա ընթացքում իրենց տները լքած անձանց թիվը երբևէ գրանցված ամենաբարձր ցուցանիշն է համարվում: Ողջ աշխարհում մոտավորապես 60. մլն. անձ է տեղահանվել հակամարտությունների կամ հալածանքների հետևանքով: Նրանցից 20 մլն.-ը փախստականներ են, իսկ նրանց կեսից ավելին երեխաներ: Յուրաքանչյուր օր, ամեն մի մայրցամաքում վերջիններիս թիվն աճում է: 2014թ. ամեն օր միջին հաշվով 42.500 մարդ դարձել է փախստական, ապաստան հայցող կամ ներքին տեղահանված, ինչը քառամյա ժամկետում քառակի աճ է ենթադրում: Այդ մարդիկ մեզ են ապավինում իրենց գոյատևման և հույսերի իրականացման հարցում: Նրանք կհիշեն այն ինչ մենք անում ենք:
Սակայն, նույնիսկ այս ողբերգության ծավալման հանգամանքներում որոշ երկրներ, որոնք հնարավորություն ունեն օգնություն ցուցաբերելու փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև: Փակվում են սահմանները, մարդկանց սահմանից ետ ուղարկելու դեպքերը շատանում են և վեր է խոյանում թշնամանքը: Օրինական ճանապարհով փրկություն գտնելու ուղիները վերանում են: Եվ մարդասիրական կազմակերպությունները, ինչպես և ՄԱԿ ՓԳՀ-ն սեղմ բյուջեի սահմաններում, ի վիճակի չեն բավարարել նման մեծաքանակ տուժածների կարիքները:
Մենք հասել ենք ճշմարտության պահին: Աշխարհի կայունությունը տրոհվում է իր ետևից աննախադեպ ծավալներով տեղահանման հոսքեր առաջացնելով: Համաշխարհային տերությունները հանդես են գալիս կամ որպես պասիվ դիտորդներ, կամ էլ հեռակա դերակատարներ այն հակամարտություններում, որոնց պատճառով հազարավոր անմեղ քաղաքացիներ լքում են իրենց տները:
Մեր ժամանակակից աշխարհում, որտեղ հստակ չեն ուժային հարաբերությունները, իսկ անկանխատեսելիությունը և անպատժելիությունը դարձել են խաղի կանոն, այժմ անհրաժեշտ է, որպեսզի հակամարտության մաս կազմող կողմերը մի կողմ դնեն իրենց տարբերությունները և համախմբվեն արյունահեղությանը վերջ դնելու նպատակով:
Սակայն, միևնույն ժամանակ աշխարհը պետք է կամ համախմբված կերպով իր ուսերի վրա տանի պատերազմից տուժածներին օգնելու բեռը, կամ էլ ռիսկ կա, որ այն նույնպես կդառնա գերբեռնված և անկայուն՝ աշխարհում փախստականների 86%-ին հյուրընկալող ոչ այդքան հարուստ երկրների և համայնքների նման:
Քաղաքակրթության ծագումից ի վեր մենք փախստականներին վերաբերել ենք որպես մեր պաշտպանությանը արժանիների: Չնայած մեր տարբերություններին` մենք ճանաչել ենք այն հիմնարար մարդկային պարտավորությունը, որ պետք է ապաստան տալ պատերազմից և հալածանքներից փախչողներին:
Մինչդեռ այսօր, մեզնից որոշ ամենահարուստները վիճարկում են այդ հին սկզբունքը կաղապարելով փախստականներին որպես անկոչ հյուրեր, աշխատանք փնտրողներ կամ ահաբեկիչներ: Դա վտանգավոր գործելակերպ է, անհեռատես, բարոյապես սխալ և որոշ դեպքերում խախտում է ստանձնած միջազգային պարտավորությունները:
Ժամանակն է դադարել թաքնվել մոլորեցնող բառերի ետևում: Հարուստ երկրները պետք է ճանաչեն փախստականներին որպես տուժածներ, ովքեր փախչում են այն պատերազմներից, որոնք անկարող էին կանգնեցնել կամ կանխարգելել: Եվ այնուհետև, հարուստ երկրները պետք է որոշեն արդյո՞ք իրենց ուսերին կրել իրենց հասնող արդար մասնաբաժինը, թե՞ թաքնվել պատերի ետևում, քանի որ ամենաթողությունը տարածվում է աշխարհով մեկ:
Ինձ համար ընտրությունը հստակ է. կամ բռնի տեղահանման քաղցկեղը թողնել առանց բուժման որպեսզի այն տարածվի, կամ էլ լուծել հակամարտությունը միասնական կերպով: Մենք ունենք լուծումներ և փորձառություն: Այն հեշտ կամ էժան չի լինի, բայց արդյունքները կարժենան գործադրած ջանքերին: Պատմությունը ցույց է տվել, որ պատերազմից և հալածանքներից տուժածների նկատմամբ ճիշտ քայլեր անելը սերունդների բարյացակամության և բարգավաճման մասին է խոսում: Բացի այդ այն նպաստում է երկարաժամկետ կայունության հաստատմանը:
Աշխարհը պետք է ամրապնդի իր հանձնառությունը 1951թ. Փախստականների կոնվենցիայի և դրա սկզբունքների նկատմամբ, ինչպես նաև մեր երկրներում և ճգնաժամի էպիկենտրոններում գտնվող փախստականներին տրամադրի ապահով ապաստան և օգնի վերսկսել իրենց կյանքը: Մենք դա չպետք է ձախողենք:
22 հունիս 2015թ. Ժնև
Լուսանկարը՝ Սիրիայի փախստականները Թուրքիայի սահմանին/ The Guardian
Հ.Գ. Ըստ ՄԱԿ ՓՄԳ «Համաշխարհային միտումներ» զեկույցի սիրիացի փախստականների ամենաշատ փախստական հյուրընկալող երկիրը Թուրքիան է , (տարվա վերջի տվյալներով 1.59 մլն. սիրիացի փախստական) որը 2014թ.գրավեց հանրության ուշադրությունը դրական և բացասական իմաստներով, առաջ բերելով հարցեր, որոնք վերաբերում են փախստականներին: ԵՄ-ում ամենամեծ թվով ապաստանի դիմումներ ներկայացվել են Գերմանիայում և Շվեդիայում: Ընդհանուր առմամբ տարվա վերջի տվյալներով բռնի տեղահանումը 6.7 մլն. է կազմել համեմատած 2013թ. վերջի 4.4 մլն.-ի և նրա հետ, որ նրանց մեծ մասը կազմում են սիրիացիներ Թուրքիայում և ուկրաինացիներ Ռուսաստանի Դաշնությունում:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը
«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»
Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները
«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»
«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»
Այսօր Փախստականների համաշխարհային օրն է
Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ
Երեք քույրերի պատմություն / տեսանյութ
Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում
Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո
Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ
Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից
«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ
Դիտումների քանակը` 3763