«Ոչ լիարժեք կանանց» մասին Էրդողանի հայտարարությունը բողոքի ալիք է առաջացրել Թուրքիայում

Ստամբուլում և Անկարայում բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կանանց հասցեին արված  վիրավորական  հայտարարությունից հետո: «Կանայք եւ ժողովրդավարությունը» ասոցիացիայի հետ  հանդիպման  ժամանակ  նա  հայտարարել է, որ կինը, ով մերժում է մայրությունը, լիարժեք կին չէ, փոխանցում է BBC-ն:

 

Էրդողանի խոսքով՝ մայրությունից հրաժարվելով՝ կինը սպառնալիքի տակ է դնում մարդկության գոյությունը:  «Կինը, ով հայտարարում է` «ես մայր չեմ լինի, քանի որ աշ խատում եմ», իրականում հրաժարվում է իր կանացիությունից:»,- ասել էր Էրդողանը: Նրա   խոսքով՝ հրաժարվելով  մայրությունից  եւ տնային աշխատանքից կինը կիսատ մարդ է դառնում, անկախ նրանից ինչ չափով է հաջոված իր կարիերան:

Էրդողանի արտահայտությունները վրդովմունքի ալիք են առաջացրել: Մասնավորապես՝ Ստամբուլում և Անկարայում բողոքի ակցիաներ են անցկացվել, որոնց կարգախոսը դարձել է նախագահին ուղղված դիմումը՝ «Կինը կին է, նա  «կիսատ է »  միայն քո գլխում»:

 

Մի շարք փորձագետներ քննադատել են Էրդողանին նաև այն բանի համար, որ իր խոսքում նա հայտարարել է, թե կինը պետք է առնվազն 3 երեխա ունենա: Նրանց խոսքերով՝ գոյություն չունի ոչ մի կրոնական դոկտրին, որտեղ ասվում է, թե որքան երեխա պետք է ունենա կինը:

 

Նշենք,  որ ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ընտանիքի պլանավորումը և պաշտպանվելը չեն համապատասխանում մուսուլման ընտանիքներին:

 

 

Դիտումների քանակը` 3097

Գլխավոր էջ