«Ո՞վ է հաջորդը» եւ «Անտարբեր մեղսակից» . ակցիաներ կնասպանության դեմ

«Ո՞վ է հաջորդը», «Կացին դատավոր», «Իկական տղամարդը կնոջը չի ծեծում», «Բռնությունը սեր չէ»… Այս ու այլ գրություններով ցուցանակներ բռնած մի քանի քաղաքացիներ այսօր բողոքի ակցիա իրականացրեցին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի առջև, հաղորդում է  Panorama.am -ը:

 

Ակցիայի մասնակիցներն ուշադրություն հրավիրեցին օրեր առաջ Երևանում կնասպանության ահասարսուռ դեպքին, որը կարելի էր կանխել,  եթե  դատավորը կամայական որոշում չկայացներ:   «Նելլի Բաղդասարյան անունով դատավորն իր կամայական որոշմամբ ի կատար չի ածել դատարանի՝ բռնարարին ազատազրկման որոշումը: Մենք այժմ բողոքում ենք դատական սխալների դեմ, որոնք մարդկային կյանքեր են արժեցել»,-լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը:

 

Ակցիայի մասնակիցները բարձրաձայնում են. «Մենք  ունենք ձեր աջակցության կարիքն ու սա ևս մի առիթ է բարձրաձայնելու դատական համակարգում տեղի ունեցող դատական սխալների մասին»:

 

Առավել մանրամասն  ակցիայի մասին    Panorama.am –ի տեսանյութում.

 

 

«Հարեւանիս մորթում են, ինձ ինչ»

 

Այսօր  մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ  ու քաղաքացիներ մոմավառություն էին  անցկացրել   Շենգավիթում կացնահարված ընտանիքի տան մոտ, հաղորդում է NEWS.am-ը :

 

Ակցիայի մասնակիցների ձեռքին պաստառներ  էին  հետեւյալ գրառումներով. «Հարեւանիս մորթում են, ինձ ինչ», «Իսկական տղամարդը կնոջը չի ծեծում», «Լռությունը չի պաշտպանի քեզ», «Հանցավոր լռություն», «Մի’ ամաչեք եւ զանգեք, բռնարարը թող ամաչի»:

 

Ակցիայի մասնակիցներից մեկը կացնահարված ընտանիքի դռան մոտ պատին մարկերով գրություն էր թողել. «Ֆեմինսիտական վրեժ, անտարբեր մեղսակից»:

 

Ակցիայի մասնակիցները հորդորում էին հարեւաններին անտարբեր չլինել, քանի որ դրանով խրախուսում են սպանությունը: Նրանք հեռացան բակի պատերին թողնելով պաստառները, իսկ հարեւաններից մի տղամարդ շենքի պատուհանից բղավեց. «Հասցրել են դրան, որ արել ա»:

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ընտանեկան բռնությունների աճը օրենքի բացակայության հետևանք է»…

Ողբերգություն, որը կարելի էր կանխել…

Կացնահարված արդարադատություն

Փաստաբանը կանխատեսել է նման ելք ամուսինների հարաբերություններում…

 

Դիտումների քանակը` 4318

Գլխավոր էջ