«Ո՞վ գիտի, միգուցե նրանց մե՞ջ է ապագա Ազնավուրը…»

Շառլ Ազնավուրը պատրաստ է ընդունել փախստականներին իր առանձնատանն 

 

Աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրը  Փարիզում երեկ տեղի իր ունեցած համերգը սկսել է «Միգրանտներ» երգով եւ կրկին աջակցություն է հայտնել փախստականներին:  Այս տեղեկությունը  Aravot.am-ի  փոխանցմամբ  հաղորդել է Telesurtv.net-ը:

 

«Երգը գրվել է 30 տարի առաջ, բայց այն շարունակում է արդիական մնալ: Այն ինչ կատարվում է փախստականների հետ, ինձ վրա շատ է ազդել: Ես պատկերացնում եմ իմ ծնողներին այս նույն վիճակում, երբ նրանք թողեցին Հայաստանը եւ գնացին Ֆրանսիա: Այդ պատճառով ես միշտ նրանց կողքին եմ, ովքեր ծեծում են դռները, այլ ոչ թե նրանց, ովքեր այդ դռները փակում են»,- համերգի ժամանակ ասել է երգիչը:

 

Ազնավուրը նաեւ հայտարարել է, որը պատրաստ է իր երկրորդ առանձնատանն ընդունել փախստականներին, որտեղ նա հեշտությամբ կկարողանար տուն կառուցել նրանց համար. «Ես առանց որեւէ խնդրի մի քանի ձիթենի կզոհաբերեի»,- կատակել է Շարլ Ազնավուրը: Նա հիշեցրել է, որ փախստականները Ֆրանսիային շատ բան են տվել: Երգիչը բերել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի, եգիպտացի կոմպոզիտոր Գի Բեարիի օրինակները. «Սա զարմանալի հնարավորություն է Ֆրանսիայի համար։ Ո՞վ գիտի, միգուցե նրանց մե՞ջ է ապագա Ազնավուրը»:

 

Հիշեցնենք, որ  սեպտեմբերի սկզբին  աշխարհահռչակ շանսոնյեն Է Agence France Presse-ին տված հարցազրույցում ասել էր.

 

«Ես ծանր տառապանք եմ ապրում, երբ տեսնում եմ այդ մարդկանց բազմությունները, որոնք թափառում են իրենց երեխաների հետ միասին: Բարեբախտաբար, ես անձամբ չեմ ճաշակել նման վիճակի դառնությունները, բայց վստահ եմ, որ դրանք բաժին են հասել իմ ներգաղթյալ ծնողներին: Հարկավոր Է հոգ տանել նրանց ապագայի մասին, բարելավել նրանց վիճակը»:

 

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է իր կողմից արդեն առաջադրված գաղափարի մասին, այն է՝ միգրանտներին բնակեցնել Ֆրանսիայի հեռավոր բնակավայրերում, փոքր քաղաքներում ու գյուղերում, որոնք գործնականում լքված են տեղի բնակիչների կողմից: «Այդպիսով, այդ բնակավայրերը կհամալրվեն նոր ուժով: Այդ միգրանտների թվում կան ամենատարբեր մասնագիտությունների տեր մարդիկ՝ բժիշկներ, ավտոտեխնիկներ, հացթուխներ: Նրանց ջանքերը թույլ կտան այդ ավաններում վերաբացել դպրոցները, փոստային բաժանմունքները»,-նշել է 91- ամյա երգիչը:

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Շառլ Ազնավուրը հանդես է եկել Եվրոպա ժամանող գաղթականներին օգնելու կոչով

Դեպի Եվրոպա կյանքի գնով…

Եվրոպայի սահմաններին աննախադեպ թվով փախստականներ են կուտակվել

Իսլամական պետությունը վաճառում է ոչ միայն սեքս-ստրկուհիներին, այլ նրանց օրգանները

Թե ինչու պետք է Իսրայելն ու Հայաստանը «ընդունեն» եզդիներին. Huffingtonpost

ՄԱԿ ՓԳՀ. Հիշե՛նք նրանց, ովքեր զոհվել են մարդասիրական առաքելություն իրականացնելիս

Այսօր ավելի քան 100 միլիոն կին, տղամարդ և երեխա մարդասիրական օգնության կարիք ունեն

Եզդի ընտանիքները Իսլամական պետությունից փախչում են Հայաստան

Սիրիա. Իսլամական պետությունն առևանգել է 150 ասորական քրիստոնյաների, այդ թվում՝ կանանց և երեխաների

Միայն վերջին երեք ամսում Հայաստան է ժամանել երկու հազար սիրիահայ

«Պատերազմը միակ բանն է, որ նրանք տեսել են իրենց կյանքում»…

Սիրիացի փախստականների թիվը գերազանցում է չորս միլիոնը – ՄԱԿ ՓԳՀ / վիդեո

ՄԱԿ-ը կոչ է անում պաշտպանել հակամարտություններից եւ աղետներից փախած կանանց ու աղջիկներին

Միջերկրյածովյան ճգնաժամ. փախստականների և միգրանտների ամենաբարձր թիվն է գրանցվել

Միջազգային օր ընդդեմ հակամարտություններում սեռական բռնության. հայտարարել է ՄԱԿ-ը

«Նրան ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

 

 

Դիտումների քանակը` 3541

Գլխավոր էջ