«Նրանց վաղուց մենք չենք տարանջատում, իրենք մեր համայնքի լիիրավ բնակիչներն են»

Գորիս քաղաքում՝ դեպի Սանդի Ձոր տանող ճանապարհին, բարձրահարկ շենքեր  են, 1988-ին ներգաղթած փախստականներն են այստեղ բնակվում: Թվում է՝ 40 ընտանիքները, ունենալով կացարան, կարողացել են հաղթահարել ամենամեծ խնդիրը: Սակայն բազմաթիվ չլուծված հարցերը շարունակում են խոչընդոտել ինտեգրմանը.   աշխատանքի տեղավորման խնդիր ունեն, արհեստական բաժանումը փախստականների և «ոչ փախստականների» հոգեբանական պատը դեռ  ճեղքված չէ,  թեպետ տեղացիների խասքով  ՚«իրենք վաղուց  մեր համայնքի լիիրավ բնակիչներն են»:

 

«Սյունիքի քաղաքացիական կրթության կենտրոն»ՀԿ նախագահ՝ Արամ Մուսախանյանի գնահատմամբ նրանց ընտանիքների անդամների մեծ մասը դեռևս մեկուսացված է հասարակական կյանքից, և հիմնական շփումներն ունենում են միմյանց հետ: Ինտեգրմանը խոչընդոտեց նաև միևնույն հատվածում բնակեցման գործընթացները: Մի կողմից լավ էր , որ նրանք բնակարաններ ձեռքբերեցին, սակայն կարծես՝ առանձնացվեցին Գորիսի հյուսիսային մասում կառուցված նորակառույց շենքերում, որի հետևանքները դեռ կշարունակվեն:

 

«Սյունիքի քաղաքացիական կրթության կենտրոն» ՀԿ նախագահի խոսքերով,  ներգաղթից հետո նրանցից քչերն են կարողացել իրենց ունեցվածքի գոնե մի մասը բերել Հայաստան, քչերն են կարողացել աշխատանք գտնել: Աշխատաշուկայում հնարավորությունները քիչ են՝ կապված լեզվական խնդիրների, մշակութային արժեքների և կենցաղային այլ տարբերությունների հետ:

 

«Սոցիալական խնդիրներն ավելի սուր են այս համայնքում. առկա են բնակարանների վերանորոգման հետ կապված, ջեռուցման, ժամանցի, հանդիսությունների անցկացման, ճանապարհների բարեկարգման և այլ  խնդիրներ» :

 

Արամ Մուսախանյանն ավելացնում է, որ ՏԻՄ-ը որոշակի  աջակցություն է ցուցաբերում փախստականներով բնակեցված համայնքին՝ երբեմն դրամական: Սակայն այս աջակցությունները չեն լուծում համայնքում առկա որևէ խնդիր: Նույնիսկ պատշգամբների վերանորոգման խնդիրը, որն առաջացել էր դեռևս բազմաբնակարան շենքերի շահագործումից հետո, մնում են չլուծված:

 

«ՏԻՄ-երը չունեն սոցիալական այս խմբի հետ աշխատելու ռազմավարություն, որի հետևանքով համայնքի բյուջեում միջոցներ չեն նախատեսվում փախստականների խնդիրների լուծման համար: Հասարակական և մասնավոր  սեկտորի գործունեությունը չի համապատասխանում ՏԻՄ-երի կողմից կատարվող աշխատանքներին, գործում են իրարից անկախ, որի պատճառով արդյունքները գոհացուցիչ չեն: Անհրաժեշտ է համատեղել քաղաքացիական հասարակության , մասնավոր սեկտորի և ՏԻՄ-երի ջանքերը՝ ստեղծել սոցիալական գործընկերություն և միասնական ուժերով լուծել փախստականների ինտեգրման և հասարակության մեջ նրանց ներառման գործընթացները»:

 

Գորիսի քաղաքապետարանի մշակույթի և սոցիալական հարցերի առաջատար մասնագետ Արմինե Հավակիմյանն ըդգծում է, որ փախստականների հիմնական խնդիրը շարունակում է մնալ բնակարանների ապահովման հարցը,՝չնայած`  տարիների ընթացքում մեծ աշխատանք  է տարվել այդ ուղղությամբ: Սկզբից նրանք  բնակվում էին հանրակացարանում,  հյուրանոցային շենք կար. նաև  այդտեղ էին հաստատվել: Տարիների ընթացքում մարզային, տեղական իշխանությունները կառավարության հետ միասին տարբեր ծրագրերի շրջանակներում մոտ 60 ընտանիք ապահովվել է բնակարանով: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ 2005թ-ից իրականացվում է սոցիալապես անապահով ընտանիքներին կացարաններով ապահովելու ծրագրեր: Արդյունքում ՄԱԿ ՓԳՀ –ի  աջակցությամբ 40 փախստական ընտանիքներ ապահովվել են բնակարաններով: Շվեցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ համատեղ 2005թ.-ից ներդրվեց «Սոցիալական տուն աջակից պամանների առկայությամբ> ծրագիրը, որի արդյունքում  միայնակ, տարեց փախստականների համար կառուցվեցին բնակարաններ, որոնք հանդիսանում են համայնքի սեփականությունը և տրամադրվել են երկարաժամկետ բնակվելու համար»:

 

«Նրանց վաղուց մենք չենք տարանջատում, իրենք մեր համայնքի լիիրավ բնակիչներն են: Եթե այդ տեսանկյունից դիտարկենք` նույն խնդիրներն ունեն , ինչ համայնքի բոլոր բնակիչները: Հիմնականում սոցիալական աջակցության կարիք ունեն: Պետք է նկատել, որ երկրի սոցիալ տնտեսական վիճակը անդրադառնոմ է նրանց վրա: Աշխատաշուկայում մրցունակ աշխատանք ունենալու խնդիր ունեն:

 

Համայնքապետարանը առավելապես աջակցում է սոցիալական, առողջապահական խնդիրների լուծման համար: Սակայն նրանց կրթության, կարողությունների զարգացման, տարբեր նախաձեռնոթյունների իրականացման հարցում մենք հետևողական աշխատանք չենք իրականացնում, սական այս բացը լրացնում ենք հասարակական կազմակերպությունների միոցով: Ցանկացած համագործակցություն ընդունում ենք և եթե քաղաքապետարանից կախված որևէ աջակցության կարիք է լինում, փորձում ենք մշտապես համագործակցել և անհրաժեշտության դեպքում աջակցել» :

 

Փախստականների հետ հետևողական աշխատանքներ տանող կազմակերպությունների շարքում Արմինե Հովակիմյանն առանձնացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա հայկական կոմիտե ՀԿ-ին: Այս կազմակերպության ջանքերի շնորհիվ Սանդի Ձոր համատիրության բնակիչները կարողությունների զարգացման  բազմաթիվ  դասընթացներ են անցել, շատերը աշխատանք են գտել, որոշներին այն օգնել է պահել իրենց աշխատատեղը:

 

« Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա հայկական կոմիտե ՀԿ-ին, արդեն  5 տարի է աշխատում է մեր համայնքի փախստաանների հետ: Նրանց համար կազմակերպվել են կարողությունների, մասնագիտական զարգացման դասընթացներ, պարտադիր տարբեր բնույթի միջոցառումներ են նախաձեռնում, որոնք նպաստում են նրանց քաղաքացիական ակտիվության բարձրացմանը: Այդ կազմակերպության հետ  միշտ համագործակցել ենք և փորձել համատեղ լուծել այն խնդիրները, որոնք առկա են փախստականների շրջանում»:

Իրինա Յոլյան

Դիտումների քանակը` 2619

Գլխավոր էջ