«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…

Սիլվա Թեմքեջին իր 4 զավակների հետ Հայաստան է  եկել  6 ամիս առաջ: Թեև Այնթափ  գյուղում  վարձակալած բնակարանի վարձավճարը հոգում է ՀՀ սփյուռքի նախարարությունը, սակայն  առանց աշխատանքի դժվար է   բազմանդամ  ընտանիքի կարիքներն ապահովել: Որոշել են  հողագործությամբ  զբաղվել, բայց  դրա  արդյունքին երկար պետք է սպասել,  իսկ  մինչ ա՞յդ…

 

–         Մեզ  համար փոքր օգնությունն անգամ արժանի է շնորհակալության,  տեղաբնակները շատ  բարի ու հոգատար են  մեր հանդեպ, օգնում են  հնարավորության սահմաններում, թեև իրենք էլ  խնդիրներ ունեն: Սակայն  մինչև ե՞րբ:  Տեսնում եմ, որ համագյուղացիները նույնպես  աշխատանքի խնդիր ունեն, համոզվում, որ հողի  բարիքներն են  մեզ  կերակրողը, – ասում է  Սիլվա Թեմքեջին,  ում  հետ մենք ծանոթացանք  ՄԱԿ ՓԳՀ  եւ  «Առաքելություն Հայաստան»  բարեգործական հասարակական  կազմակերպության  համատեղ   միջոցառմանը՝ նվրված Փախստականների համաշխարհային օրվան:

Երևանի Ավան-Առինջի վարչական  շրջանի թիվ  56 մանկապարտեզի շենքում  տեղակայված Համայնքային  կենտրոն  հրավիրված սիրիահայ փոքրիկներին  հաճելի  անակնկալ էր սպասվում: ՄԱԿ ՓԳՀ- ի բազմամյա գործընկեր հանդիսացող   «Առաքելություն Հայաստան»-ը   «Ինտեգրացիոն ճաշարան սիրահայերի համար» ծրագրի շրջանակներում  հյուրասիրություն  էր կազմակերպել  նրանց համար:

Ծրագրի ղեկավար Անուշ Մազմանյանը  մեզ հետ զրույցում պատմեց, որ  ծրագրում  ընդգրկված են 3-14 տարեկան երեխաներ ունեցող կարիքավոր  ընտանիքները, որոնք վերջին շրջանում  են  Սիրիայից  գաղթել: Նրա խոսքով  նյութական  աջակցությունից  բացի այդ ընտանքիների համար կազմակերպվում են նաև շրջագայություններ դեպի Հայաստանի տեսարժան  վայրերը: Փախստականների  համաշխարհային  օրվա, Երեխաների պաշտպանության  միջազգային օրվա և տարեմուտի տոների առիթով կազմակեպվող    միջոցառումներով ու նվերներով  էլ փորձում են հետաքրքիր դարձնել սիրիահայերի առօրյան: Մի խոսքով անում ամեն բան, որ նրանք օտարության մեջ չզգան իրենց: «Համայնքային  կենտրոնի» շենքին  փակցված  ՄԱԿ ՓԳՀ-ի «Նույնիսկ  մեկ անձը, ով ստիպված է փախչել,  շատ է» ցուցապաստառն էլ այդ առաքելության  հիմնական կարգախոսն է …

 

–         Հոգսաշատ առօրյայից  նրանց թեկուզ  կարճ ժամանակով  ձերբազատելու մեր փորձերն անպտուղ չեն, մարդիկ դա  հասկանում  ու  գնահատում են: Աջակցության  համար նրանց տրամադրվող մել լիտր կաթն ու  մածունը,  պանիրն  և մի փոքր  թխվածքը գուցե կենցաղային  հոգսը մասամբ է թեթևացնում, սակայն մարդիկ  ուրախ են, որ հայրենիքում անտեսված չեն: Անհրաժեշտ ֆինանսավորման դեպքում սիրիահայ երեխաների համար կարող ենք  կազմակերպել նաև ամառային  ճամբար,-ասում է Անուշ Մազմանյանը:

«Առաքելություն Հայաստան» ՀԿ սոցիալական ծառայության պատասխանատու  Տատյանա Դաշյանի խոսքով   2013 թվականի վերջերից առ այսօր ամեն շաբաթ շուրջ 220 սիրիահայ  ընտանիքներին  սնունդ է տրվում  ՝ կաթնամթերք  և թխվածք: Նրանք  նաեւ  հավաքվում են,  զրուցում,  ծանոթանում մինյանց  հետ: Իսկ վարչական  շրջանի բնակիչները «Համայնքային  կենտրոնի» միջոցով հագուստ և փափուկ խաղալիքներ են  տրամադրում սիրիահայերին,- պատմեց Տատյանա Դաշյանը:

 

«Առաքելություն Հայաստան»-ի մեկ այլ  աշխատակից Անահիտ Գևորգյանը ներկաներին   ուղղված ողջույնի իր  խոսքում  նշեց, որ հայրենիքն այն  տունն է,  որտեղ «օտարություն»  բառը անիմաստ է դառնում ՝ հասարակության, շրջապատի ցուցաբերած հոգածության շնորհիվ, նիսկ  «ձախորդ  օրերը ձմռան  նման  կուգան ու կերթան», ինչպես աշուղ Ջիվանին էր ասում …

 

…Իր երեք թոռնիկների հետ կենտրոն էր  եկել  նաև Հերմինե Կալուգը, ով ստանձելով երեխաների խնամքը, փորձում է փոքր-ինչ թեթևացնել որդու և հարսի հոգսը: Սակայն  մեր զրույցն  ընդհատեց  միջոցառումը  գունազարդող «Բունբունիկ» ծաղրածուների և  հեքիաթի հերոսների խումբը: Ուրախ  երաժշտության  հնչյունների ներքո նրանք երեխաների հետ երգում էին ու  պարում,  կազմակերպում զանազան  խաղեր, ժպիտներ պարգեւում ներկաներին…

 

Անուշ Ներսիսյան

 

 

 
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Նույնիսկ մեկ անձը, ով ստիպված է փախչել, շատ է»…

«Արևիկ-Հայաստան»-ը բացել է դռները Սիրիայից եկած հաշմանդամություն ունեցող երեխաների համար

«Նրան  ծախել են մի տուփ ծխախոտի դիմաց». պատմում է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը

Փախստականների չորրորդ սերունդը. մեկդարյա պատմություն ունեցող լուսանկարների ցուցադրություն

«Որոշ երկրներ փակում են իրենց դռները ապաստան հայցող մարդկանց առջև»

Զարուհի Բաբայանը և նրա խաղաղության փոքրիկ դեսպանները

«Էստեղ ամենալավը, որ խաղաղ է, պատերազմ չէ». երեխաները նկարում են «Իմ հին-նոր Երևանը»

«Մենք պետք է կարողանանք գրկաբաց ընդունել նրանց»

Այսօր Փախստականների համաշխարհային օրն է

Ապրել դժվար կյանքով, սակայն խաղաղության մեջ/ տեսանյութ

Երեք քույրերի պատմություն / տեսանյութ

Պատերազմների գինը . 14 տրիլիոն դոլար եւ 200 հազար մարդկային կյանք մեկ տարում

Փախստականների եւ տեղահանվածների թիվն աշխարհում 60 միլիոնի է հասել / վիդեո

Սիրիայի բնակչությունն երկու կրակի միջեւ

Անջելինա Ջոլիի հզոր ելույթն այն մասին, թե իրականում ի՞նչ են ուզում կանայք տղամարդկանցից

«Պատմե՛ք ձեր ընկերներին». Փախստականների Համաշխարհային օրվան ընդառաջ

 

 

Դիտումների քանակը` 4650

Գլխավոր էջ