«Նշված ծառայողի լիազորությունները դադարեցվել են», պարզաբանում է ոստիկանությունը

 

Հայաստանի ոստիկանությունն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական  Աննա Սաֆարյանի հայտարարությանը՝ պարզաբանում տարածելով:

 

«ՄԻՊ խորհրդական Աննա Սաֆարյանը հայտարարություն է տարածել Կոմիտասի պողոտայում «լրագրողների տեսախցիկի ֆիքսած» դրվագի վերաբերյալ, երբ, ըստ իրեն՝ ոստիկանը «թիկունքից փաթաթվել» ու համբուրել է «քաղաքացիական պայքարի մասնակցող կնոջ» պարանոցը: Խորհրդականի եզրահանգումը միանշանակ է՝ «Նման երեւույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետեւանքներով: Պահանջում ենք…» եւ այլն, եւ այլն:

 

Երբ քաղաքացիներն են շտապում կարծիք հայտնել այս կամ այն երեւույթի վերաբերյալ, ինչ-որ տեղ հասկանալի է, բայց երբ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի պես հեղինակավոր կառույցի ներկայացուցիչն է հապճեպ գնահատական տալիս ու կանխակալ վերաբերմունք արտահայտում, մտահոգիչ է:

 

Խորհրդականի հայտարարությունից երկու օր առաջ արդեն իսկ տեղեկացրել էինք, որ տեսագրությունն ուսումնասիրվում է: Ոստիկանության պետի ցուցումով՝ ոստիկանության հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են: Եզրակացությունները կկատարվեն լիարժեք եւ ամբողջական ուսումնասիրությունների հիման վրա:

 

Ոստիկանությունը մեկ անգամ եւս հիշեցնում է, որ հավատարիմ է իր ռազմավարությանը. ոստիկանության ծառայողի ցանկացած գործողություն, որ դուրս է իր լիազորությունների շրջանակներից, կարժանանա համարժեք գնահատականի»,- ասվում է  ոստիկանության պարզաբանման մեջ:

 

 

Կարդացեք այս թեմայի շուրջ  մեր կայքում.

«Իրականում ոստիկանությունը պետք է պաշտպանի թե կանանց, թե տղամարդկանց»… / լրացված

«Երևույթը կարող է ակնհայտորեն բնորոշվել որպես սեռական ոտնձգություն՝ հետագա իրավական հետևանքներով», օմբուդսմենի խորհրդական

 

 

Դիտումների քանակը` 3378

Գլխավոր էջ