«Ներկայանալու ենք հանրությանը որպես ֆեմինիստական պլատֆորմ»
«Մարտի 8-ը ոչ միայն կանանց շնորհավորելու, այլ նաեւ նրանց իրավունքների պաշտպանության խնդիրը եւս մեկ անգամ բարձրաձայնելու առիթ է»,- համոզված են «Ֆեմինիստական պլատֆորմ» նախաձեռնության անդամներն, ովքեր այսօր Մեդիա կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ազդարարեցին « Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» խորագրով մեկամսյա միջոցառումների մեկնարկը :
Ասոիլիսի բանախոսներն էին . Սիրան Հովհաննիսյանը՝ ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնից, Էլվիրա Մելիքսեթյանը՝ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի, Հասարակության հետ կապերի պատսխանատուն և Պերճուհի Կաժոյանը՝ «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ից: :
Այս տարվա մարտի 8-ը, ինչպես նշեցին բանախոսները առանձնանում է նրանով, որ իրենք ներկայանալու են հանրությանը որպես ֆեմինիստական պլատֆորմ, այսինքն չեն խուսափելու կոչել իրերը իրենց անուններով, քանի որ ֆեմինիզմն է, որ պայքարում է կանանց իրավունքների համար:
Առաջին իսկ միջոցառումը նախաձեռնության շրջանակում տեղի կունենա վաղը` Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա արթիվ կկազմակերպվի քայլերթ «Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար» խորագրով: Խորագիրը պատահական չէ ընտրված` «Ամոթ է» գաղափարն է խոչընդոտում կանանց՝ պաշտպանելու իրենց իրավունքները», նշեցին ասուլիսի բանախոսները:
Քայլերթը սկիզբ է առնելու Ավետիք Իսահակյանի արձանի շրջակայքից ժամը 13/00-ին: Մասնակիցները շարժվելու են Աբովյան փողոցով դեպի Հյուսիսային պողոտա եւ երթի ընթացքում կազմակերպելու են բազմաթիվ ֆլեշմոբեր, որոնց նպատակն է բարձրաձայնել կանանց իրավունքների մասին:
Ասոիլիսը ամբողջությամբ կարող եք դիտել Մեդիա-կենտրոնի տեսագրությունում.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ի՞նչ է թաքնված «ամոթի» շղարշի տակ
«Ամոթ չէ պայքարել քո իրավունքների պաշտպանության համար»
Ծանոթացեք նաև Կանանց ռեսուրսային կենտրոնի կողմից կազմակերպվող
միջոցառումների ցանկին.
08.03.2014
ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՔԱՅԼԱՐՇԱՎ
/ֆեմինիստ պլատֆորմի նախաձեռնություն
13:00 /Ա. Իսահակյանի արձան/ մետրո Երիտասարդականի հարևանությամբ
14.03.2014
ԿԱՆԱՆՑ ՊՈԵԶԻԱՅԻ ԵՐԵԿՈ
19:30 /Rober club/ նախկին՝ Warmhall/ Մհեր Մկրտչյան 10
20.03.2014
ԵՐԿԱԹԵ ԹԵւԵՐՈՎ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ ֆիլմի ցուցադրում
17:00 /The Club/ Թումանյան 40
25.03.2014
ԿԱՆԱՆՑ ԸՆԿԱԼՈՒՄԸ, ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆԸ և ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ հետազոտության ներկայացում-քննարկում
17:00 /Կանանց ռեսուրսային կենտրոն/ Տերյան 62/մուտք 5, բն. 35
26.03.2014
ԱՐՎԵՍՏ և ՖԵՄԻՆԻԶՄ քննարկում
14:00 /Գենդերային հետազոտությունների և առաջնորդության ԵՊՀ կենտրոն/
ԵՊՀ գրադարանի մասնաշենք, 4-րդ հարկ
03.04.2014
ՈՒԺԸ, ՈՐ ԵՍ ՈՒՆԵՄ ԻՄ ՄԵՋ համակցված անվտանգության դասընթաց
18:00/ Կանանց ռեսուրսային կենտրոն/ Տերյան 62/ մուտք 5, բն. 35
07.04.2014
ՀԱՅՐԻԿՆԵՐԻ ԵՐԹ /մանրամասները հստակեցվում են/
ԲՈԼՈՐ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ է
ք.Երևան, Տերյան 62., բն. 35
+374 94 56 56 26
+374 60 44 56 26
Դիտումների քանակը` 3870