16- օրյակի կարգախոսը. «Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը»
Այս տարի նոյեմբերի 25 -ի՝ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա և Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակի հիմնական կարգախոսն է «Նարնջագույնով պատեք ձեր շրջակայքը»:
Որպես պայծառ և լավատեսական գույն՝ նարնջագույնն ընտրվել է որպես ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից « Միասին վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը» քարոզարշավի ( UNiTE to End Violence against Women ) գույն : Այն խորհրդանշում է ավելի լավ ապագա – ապագա, որը զերծ կլինի մարդու իրավունքների ոտնահարումից եւ բռնություններից, ինչից այսօր տուժում է յուրաքանչյուր երրորդ կին աշխարհում:
Էմփայը Սթեյթ Բիլդինգը, ՄԱԿ-ի քարտուղարության շենքը և Նյու Յորքի Թայմս Սքուեյրի մեծ էկրանները կլուսավառվեն այդ օրը նարնջագույնով: Դրա հետ մեկտեղ ՄԱԿ-ի կենտրոնական րասենյակում տեղի կունենա ոգեկոչման միջոցառում:
Նոյեմբերի 25-ից/ Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր/ մինչև դեկտեմբերի 10 / Մարդու իրավունքների օրը/ ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյա քարոզարշավի շրջանակներում ողջ աշխարհում տարբեր միջոցառումներ են անցկացվելու ողջ աշխարհում՝ կանանց և աղջիկների դեմ բռնության հիմնախնդրին հանրության ուշադրությունը գրավելու համար: Հիշեցնենք, որ միջազգային քարոզարշավի գաղափարը առաջարկվել է Կանանց համաշխարհային առաջնորդության կենտրոնի կողմից 1991 -ին:
Այս տարի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ձեռնարկած քարոզարշավը, որն ուղղված է կանանց նկատմամբ բռնության վերացմանը, հրավիրում է ձեզ «Նարնջագույնով պատելու ձեր շրջակայքը»: ՄԱԿ-ը առաջարկում է տանել UNTITe քարոզարշավը ամենուր՝ կազմակերպելով «Նարնջագույն իրադարձություններ» ձեր միջավայրում նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:
Փակցրեք նարնջագույն դրոշներ, կազմակերպեք նարնջագույն քայլերթեր՝ բարձրացնելու իրազեկությունը կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ, և քննարկեք հնարավոր լուծումները:
ԿՄԻԱՆԱ՞Ք ՄԵԶ: ՄԱԿ-ը առաջարկում է կիսվել նկարներով, տեսանյութերով և հաղորդագրություններով՝ ցույց տալու համար ձեր նարնջագույն շրջակայքը
Ֆեյսբուքում ՝ https://www.facebook.com/SayNO.UNiTE եւ
Թվիթերում https://twitter.com/SayNO_UNiTE
Դիտումների քանակը` 4775