«Մոնա Լիզայի ժպիտը». ֆիլմ հասարակությունում կնոջ տեղի եւ դերի մասին

Ֆիլմի գլխավոր հերոսուհին  Բերկլիի համալսարանի  շրջանավարտ եւ ֆեմինիստական հայացքներ ունեցող   Քեթրին Էնն Ուոթսոնը  արվեստի պատմություն է  դասավանդում Մասաչուսեթսի կանանց  փակ կոլեջում: Նա համարձակվում է  պայքարի  մեջ մտնել  կոլեջի  ղեկավարության եւ դասախոսական կազմի հետ, որոնց շրջանում   գերակշռում են պահապանողական  ​​տեսակետներ  հասարակությունում  կնոջ   տեղի եւ դերի վերաբերյալ: 

 

Թեպետ  այս  ֆիլմի իրադարձությունները ծավավում են    50-ական թվականների  Ամերիկայում,  սակայն  այն ոչ պակաս   արդիական է այսօր:  Ֆիլմն  այն ընտրության մասին, որի առջեւ կանգնում է   ցանկացած  բարձրագույն կրթություն ստացած ու կյանք մտնող երիտասարդ աղջիկ՝  կարիերան թե ընտանիքը: Հարցադրումը բաձարցակապես  նույնն է մեր ժամանակներում,  գրեթե  նույնն են  դժվարությունները,  թեեւ  այսօր  ավելի շատ  են  կանանց  իրավունքներն  ու պակաս կարծրատիպերը: Բոլոր դեպքերում  ֆիլմի հերոսուհիները  անհամեմատ  բարդ  իրավիճակում են, քանի որ ապրում են շատ  ավելի նահապետական  ժամանակաշրջանում:

 

Ֆիլմը էկրան էր   բարձրացել 2003-ին:

Ռեժիսոր՝  Մայքլ Նյուել, գլխավոր դերում՝ Ջուլիա Ռոբերտս:

 

Հաճելի կինոդիտում ենք ցանկանում…

 

 

 

Դիտումների քանակը` 5370

Գլխավոր էջ