«Մոլորություն է անցյալին նայել միայն տղամարդկանց աչքերով»…
Հետնաբեմից դուրս բերելով կին նկարիչներին
Արտեմիզիա Ջենտիլեսկիի հայտնի կտավը. «Շուշանն ու ծերունիները» / 17-րդ դար/
Վերջերս Երևանում բացվեց Նազիկ Ասլանյանի նկարների անհատական ցուցահանդեսը: Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը լրագրողների հետ զրույցում խոստովանեց, որ այսօր գործող նկարիչների թվում տղամարդկանց թիվը գերիշխող է: «Սակայն ձեզ հավատացնում եմ, կանցնի 5-10 տարի, դուք կտեսնեք հակառակ պատկերը: Ես դասավանդում եմ Գեղարվեստի ակադեմիայում և բոլոր կուրսերում սովորղների մեծ մասը աղջիկներն են: Չեմ կարող բացատրել, թե որն է աղջիկների ավելացման պատճառը: Այս ցուցահանդեսը վկայում է այն մասին, կապ չունի, նկարների հեղինակները կանայք են, թե տղամարդիկ: Այսպիսի ոգի, այսպիսի թափ, այսպիսի ուժ նկարչության մեջ ոչ բոլոր տղամարդիկ կարող են ցուցաբարել»,-ասաց միության նախագահը:
Բրիտանական «The Guardian» պարբերականն անդրադարձել է պատկերասրահներում, հեռուստատեսությունում կին նկարիչների բացակայությանը, նրանց աշխատանքների չներկայացմանը:
Ինչո՞ւ են պատկերասրահներում կանանց աշխատանքները քիչ ներկայացված: BBC-ն գրում է, որ պրոֆեսոր Ամադա Վիքերին լծվել է կին ստեղծագործողների աշխատանքների բացահայտման գործին: Նա Ճանապարհորդում է Իտալական Վերածննդից մինչև Նեդերլանդներ և բացահայտում կանանց կատարողական արվեստի թաքնված աշխարհը: Դեգերելով պահեստասենյակներով, վանքերով և նկուղներով, նա ստվերից հանում է թաքնված բազմաթիվ կին արվեստագետների, բացահայտում քաջության և վճռականության մասին պատմությունները, որոնք լի են անհաղթահարելի խոչընդոտներով:
Իտալացի նկարչուհի Արտեմիզիա Ջենտիլեսկիի ինքնանկարը / 17-րդ դար/
Կին արվեստագետների ու նրանց ստեղծագործությունների՝ ստվերում մնալու մասին բարձրաձայնել է ամերիկացի արվեստի գործիչ Լինդա Նոքլին 1971 թվականին՝ իր հայտնի «Ինչու չկա՞ն կին մեծ արտիստներ» էսսեում: Ֆեմինիստական արվեստի մասին հետո էլի բարձրաձայնողներ եղան:
Արվեստը տղամադո՞ւ գործ է: Այս հարցադրումը կասկածի տակ դնող հեղինակը վկայակոչում է ֆեմինիստական «Guerrilla Girls» խմի ուսումնասիրությունների արդյունքները, որոնց համաձայն 1989 Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում ներկայացված ժամանակակից գործերի մոտ 5 տոկոսի հեղինակները եղել են կանայք, իսկ ներկայացված քանդակների 85 տոկոսը եղել են կանանց մերկ կերպարներ:
Մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո պրոֆեսորին թույլատրել են մուտք գործել Վազարիի միջանցք: Մեդիչի ընտանիքին պատկանած միջանցքը մեկ կիլոմետրանոց միջանցքը կառուցվել է 1564 թվականին ճարտարապետ Ջորջո Վազարիի կողմից: Այն Ուֆիցի պալացիոյից տանում է Պիտի պալատ` Առնո գետի մյուս կողմը, անցնում է Ֆլորենցիայի հին մասով` ներառյալ Պոնտե Վեքիո հայտնի կամրջով: Միջանցքն իրար է կապում պալատն ու պետական մարմինների շենքերը: Ներսում տեղադրված են ինքնանկարներ, որոնք արված են 16-րդ դարի նկարիչների կողմից: 1700 ինքնանկարներից միայն 7 տոկոսն են արված կանանց կողմից:
Իտալացի նկարչուհի Սոֆոնիսբա Անգվիսոլաի ինքնանկարը / 16-րդ դար/
Հրապարակման հեղինակը նշում է, որ արվեստում կանանց բացակայությանը հակադրվում է գրականությունում կանանց մեծ հաջողությունները: Սակայն գրականության ու արվեստի պահանջները նույնը չեն: Գրականության համար անհրաժեշտ է գրագիտություն, մուտք գրադարան և նստարան: Նույնիսկ վտանգավոր մերկացումները կարող է ծածկել անանունության տակ:
Փոխարենը, արվեստը պահանջում է համալիր ուսուցում, հասարակական արտադրություն և մուտք լավ վերահսկվող ենթակառուցվածքներ: Աննկուն սոցիալական նախապաշարմունքները, արգելքները, պաշտոնական ուսուցումը և կանանց առևտրային գործունեության վրա սահմանված իրավական սահմանափակումները խանգարում էին կին արվեստագետին:
Սոֆոնիսբա Անգվիսոլաի «Շախմատ խաղող կանայք» / 16- րդ դար/
Կանանց կողմից ստեղծված արվեստի գործերը ներկայացված չլինելու հետևանքով չգնահատված են մնում: Advancing Women Artists Foundation հիմնադրամի տվյալներով, կանանց կողմից ստեղծված արվեստի 1500 գործեր մնում Ֆլորենցիայի գզրոցներում, դրանց մեծ մասը դարեր շարունակ չեն ներկայացվել հասարակությանը: Հարցին, թե դրանք բոլո՞րն են ստեղծված արվեստի բարձր չափանիշներով, հիմնադրամի նախագահ Ջեյն Ֆորտունը պատասխանել է. «Մենք երբեք չենք կարող պատասխանել այդ հարցին, քանի դեռ դրանք չենք տեսել»:
«Ես նպատակ չունեմ բացահայտել կին նոր Միքելանջելո: Բայց մոլորություն է է անցյալին նայել միայն տղամարդկանց աչքերով: Ինչ տեսնում են կանայք, տարբեր է: Եկեք հիշենք սա»,-այսպես է ավարտում հեղինակն իր հրապարակումը:
Պատրաստեց Հ. Կարապետյանը
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Արտեմիզիա, Վերածննդի նկարչուհին / ֆիլմ
«Մոլորություն է է անցյալին նայել միայն տղամարդկանց աչքերով»…
Ումբերտո Էկոն կին փիլիսոփաների մասին
«Ագորա»՝ ֆիլմ պատմության մեջ առաջին կին գիտնականի մասին. WomenNet.am -ի ֆիլմադարանից
«Ո՞վ ասաց, որ պետք է տղամարդու պես նկարես, որ լավ ստացվի»…
Կրքի ու ցավի նկարչուհի. Ֆրիդա Կալո
Դիտումների քանակը` 3799