«Միսս Հայք» գեղեցկության մրցույթը կարծրատիպեր է կոտրում
Այսօր, ապրիլի 5-ին Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Միսս Հայք 2014» հաշմանդամ կանանց գեղեցկության 7-րդ հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլն ու մրցանակաբաշխությունը: Ժյուրիի քվեարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Քրիստինե Փիրուզյանը (լուսանկարում ), «Միսս համակրանք» տիտղոսին արժանացել է Գոհար Նավասարդյանը:
Մրցույթն իրականացվում է «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: Կազմակերպության ղեկավար Արմեն Ալավերդյանը լրագրողների հետ զրույցում ասաց.
«Միսս Հայք»-ն իր նշանակությամբ ավելին է քան սովորական գեղեցկության մրցույթ. այն կոտրում է հանրության կարծրատիպերը հաշմանդամության վերաբերյալ, հորդորելով մեր հայրենակիցներին տեսնել հաշմանդամ կնոջ մեջ ոչ թե խնդիրները, այլ կանացիությունն և գեղեցկությունը: Մրցույթն ունի ևս մեկ նպատակ` հաշմանդամություն ունեցող կանանց մեջ սերմանել հասարակության լիիրավ անդամ լինելու գաղափարը, և խրախուսել նրանց ապրել ակտիվ, լիարժեք կյանքով»:
Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել 16-18 տարեկան 58 գեղեցկուհիներ Երևանից, ինչպես նաև Հայաստանի մարզերից: Ժյուրիի կազմում ընդգրկած էին հաղորդավար Հրաչ Մուրադյանը, դերասան Վարշամ Գևորգյանը, քանդակագործ Դավիթ Մինասյանը, և լուսանկարիչ Վիգեն Մնոյանը:
Արմեն Ալավերդյանը նշեց, որ մրցույթն այս տարի անցել է նոր ձևաչափով: Եթե նախորդ տարիներին ժյուրին ընտրություն էր կատարում լուսանկարների հիման վրա, ապա այս տարի միայն առաջին փուլի ընտրությունը կայացվեց լուսանկարներով, իսկ եզրափակիչ փուլում ժյուրին հնարավորություն ունեցավ գնահատել մասնակիցներին՝ տեսնելով նրանց բեմում:
Եզրափակիչ փուլ անցան 12 գեղեցկուհիներ, որոնք պայքարում էին 4 գլխավոր անվանակարգերում՝ «Միսս Հայք», «Միսս Ունիսոն»,«Վիցե-Միսս Հայք», «Միսս Համակրանք», ինչպես նաև խրախուսական 8 մրցանակների համար: Քվեարկությանը մասնակցեց նաև հանդիսատեսը: ժյուրիի որոշմամբ «Միսս Հայք» 2014թ. հաղթող ճանաչված Քրիստինե Փիրուզյանը Լոռու մարզի Ախթալա գյուղից է: Աշխատում է Երևանում՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Քրիստինեն լիակատար հիացմունքի ու սիրո անթաքուն պոռթկումով շնորհակալություն հայտնեց մրցույթի կազմակերպիչներին, ժյուրիի անդամներին ու հանդիսատեսին: Եզրափակչում հայտված 12 գեզեցկուհիներից 3 –ը արժանացան «Վիցե- միս Հայք», «Միս համակրանք», «Միս Ունիսոն» տիտղոսներին, իսկ մյուս 8 մասնակիցները ստացան խրախուսական մրցանակներ։
Իրավմամբ, այս միջոցառումն իր յուրովի նշանակությունն ունի: Սա այն դեպքն է , երբ կարևորը մասնակցությունն է և ոչ այնքան հաղթանակն է , այլ մասնակցությունը: Ավելին, մրցույթն արթնացնում է ոչ միայն մասնակից այլ բոլոր հաշմանդամ կանանց և աղջիկների մեջ վստահություն սեփական անձի և հավատ հնարավորությունների նկատմամբ:
Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին!
Լիանա Սարգսյան
Դիտումների քանակը` 6621