«Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա»…/ տեսահոլովակ

Ուղիղ քսան տարի առաջ 1989 թ. նոյեմբերի 20-ին Գլխավոր Ասամբլեան հաստատեց Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիան: Այն ուժի մեջ մտավ 1990 թ.-ին: Կոնվենցիայի մասնակիցներ դարձան 192 պետություններ: Նրանք բոլորը հաշվետու են ՄԱԿ-ի՝ երեխաների իրավունքների պաշտպանության հանձնաժողովին:

 

Երեխայի իրավունքների կոնվենցիայի 25-ամյակի և Երեխայի համաշխարհային օրվա ( նշվում է նոյեմբերի 20-ին)   առիթով հրապարակված ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) նոր զեկույցի գլխավոր մեսիջն արտահայտված  է վերնագրում՝ «Պատկերացրեք ապագան՝ նորարարությունը յուրաքանչյուր երեխայի համար»:

 

Զեկույցի հեղինակներն առաջարկում են օգտագործել նորարարությունների առավելությունները ի շահ երեխաների: Նրանք կոչ են անում ողջ աշխարհի պետություններին՝  միավորել ջանքերը, որպեսզի  միլիոնավոր երեխաներ կարողանան օգտվել ժամանակակից վերափոխումներից  և հաղթահարեն աղքատությունը»: Զեկույցի ամփոփագրին  կարելի է ծանոթանալ այստեղ.

 

«Անհավասարությունն այնքան հին է, որքան աշխարհը, սակայն նույնը կարելի է և ասել նորարաությունների մասին, որոնք լինելով առաջընթացի շարժիչը հասանելի չեն բոլորի համար»,- հայտարարեց Յունիսեֆի գործադիր տնօրեն Էնթոնի Լեյքը:

 

Նոր զեկույցի հեղինակները կոչ են անում կառավարություններին, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին միասին մշակել նոր մոտեցումներ, որոնք կօգնեն լուծել երեխաների դրության հետ կապված առավել  սուր խնդիրները:

 

Երեխայի իրավունքների կոնվենցիայի ընդունման պահից պետությունները նկատելի առաջընթաց են արձանագրել  երեխաների իրավուքնների պաշտպանության գործում՝ մինչև 5 տարեկան երեխաների մահացության կրճատումից մինչև կրթության և առողջապահության հասանելիության ապահովում: Այնուամենայինվ աշխարհում միլիոնավոր երեխաների իրավուքնների շարունակում են խախտվել: Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ ենթարկվում են խտրականության, ֆիզիկական և սեռական բռնության:

 

Երեխայի համաշխահային օրվա առթիվ, որը նույնպես  նշվում է նոյեմբերի 20-ին, Կոնվենցիայի ընդունման օրը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան կի Մունը, մեծ ցավով նշեց, որ չնայած հասած առաջընթացին, 2013-ին մահացել են մոտ 6,3 միլիոն մինչև 5 տարեկան երեխաներ ու այս մահերից շատերը կարելի էր կանխել: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ արեց աչք չփակել այն փաստի վրա, որ 168 միլիոն երեխաներ 5-17 տարեկանում ստիպված են աշխատել, իսկ աղջիկների 11%-ին ամուսնացնում են 15 տարեկան հասակում:

 

«Որպեսզի յուրաքանչյուր երեխա լիարժեք կարողանա օգտվել Կոնվենցիայում նշված իրավուքններից, պետք են նորարարական որոշումներ, ռեսուրսների համախմբում և քաղաքական կամքի դրսեւորում,  երեխաների զարգացման համար ներդրումներ կատարելու և նրանց բարեկեցությունը քաղաքական, տնտեսական և սոցիալական օրակարգի առանցքը դարձնելու պատրաստակամություն է պետք», – ասվում է օրվա առիթով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձում:

 

Նոյեմբերի 20-ին ր ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում տեղի ունեցավ բարձր մակարդակի խորհրդաժողով Երեխայի իրավունքների մասին Կոնվենցիայի ընդունման 25-ամյակի կապակցությմբ, ինչպես նաև համերգ UNICEF-ի բարի կամքի դեսպանների մասնակցությամբ, որոնց թվում էին  երգչուհի և կոմպոզիտոր Անժելիկա Կիջոյի, հանրահայտ ամերիկուհի երգչուհի Կետի Պերիի և Ջոն Լենոնի այրի Յոկո Օնոյի:

 

Դիտեք Երեխայի համաշխահային օրվա տեսահոլովակը: Նրա հիմքում  Ջոն Լենոնի  հայտնի  Imagine  (Պատկերացրե’ք) երգն է,  որը խաղաղության  համաշխարհային օրհներգ է համարվում:  Բոլորովին վերջերս Լենոնի այրին Յոկո Օնոն փոխանցեց այս երգի իրավունքները ՄԱԿ-ին  եւ ահա այս տեսահոլովակում   նա հնչում է  հանուն երեխաների համար ավելի լավ ապագայի.

 

« Կարող եք մտածել, թե երազող եմ,սակայն ես միակը չեմ…  Միայն պատկերացրեք երեխաների համար ավելի լավ ապագա…»

 

 

 

Դիտումների քանակը` 4618

Գլխավոր էջ