«Մենք երբեք չենք իմանա, թե ով է այդ կինը»…
Եմենցի կնոջ այս պատկերը – լավագույն լուսանկարն է ճանաչվել աշխարհի ամենահայտնի 2011-ի World Press Photo վերջերս ՝ փետրվարի 10-ին, կայացած մրցանակաբաշխության արդյունքում: Լուսանկարը տպագրվել է« The New York Times» պարբերականում, նրա հեղինակն է իսպանացի լուսանկարիչ Սամուել Արանդան: Լուսանկարում պատկերված եմենցի կինը մուսուլմանական փարաջայով գրկում է իր վիրավոր բարեկամին:
Հեղինակը « որսացել» է այս կադրը Եմենում տեղի ունեցած ապստամբության ժամանակ, երբ ընդդիմադիրները նախագահ Ալի Աբդալա Սալեխի դեմ դուրս գալով թաքնվել են Սանե մզկիթում, որն օգտագործում էին որպես հոսպիտալ` վիրավորներին բուժելու համար:
«Մենք երբեք չենք իմանա, թե ով է այդ կինը, բայց նրանք երկուսով դարձել են հասարակ մարդկանց քաջության մարմնավորում»,- ասել է Reuters գործակալությանը ժյուրիի նախագահ Այդանա Սալիվանը:
Դեռ 1955 թվականից սկսաց World Press Photo կազմակերպությունն անցկացնում «Լավագույն լուսանկարներ» ամենամյա մրցանակաբաշխություն: Այս տարի՝ 2011-ի World Press Photo մրցանակաբաշխությանը պարգևներ են ստացել 24 երկրների 54 լուսանկարներ: Ընտրությունը կատարվել է 100 հազար լուսանկարներից:
Անցյալ տարի մրցույթի հաղթող է ճանաչվել լուսանկարիչ Ջոդի Բիբերի մեծ աղմուկ հանած աշխատանքը, որում պատկերված է աֆղանցի մի աղջիկ, ով սարսափելի բռնությունների էր ենթարկվել ամուսնու կողմից եւ փախել նրանից: Լուսանկարը տպագրվել էր Time ամսագրում:
Աֆղանստանի 18-ամյա բնակչուհի Բիբի Այշան փախել էր ամուսնուց` հոգնելով դաժան վերաբերմունքից: Թալիբները բռնել էին նրան եւ դատել` կտրելով քիթն ու ականջները: Դատաստանի ժամանակ Այշային բռնել է նրա ամուսինը:
Ողբերգության մասին տեղեկացել էին բժիշկներն ու ամերիկացի զինվորականները, նրան տեղափոխեցին ԱՄՆ: Այժմ Այշան գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ նրա դեմքը վիրահատել են: Ներկայումս նա ցանկանում է իրավապաշատպան դառնալ եւ զբաղվել աֆղան կանանց իրավունքների պաշտպանությամբ:
Դիտումների քանակը` 4256