«Մեկ հասարակություն՝ մեկ իրավունք». տեսաֆիլմ խտրականության մասին

Ներկայացնում ենք  Եվրասիա համագործակցության հիմնադրամի  պատվերով  «Վերսուս» ստուդիայի կողմից 2015-ին  նկարահանված խտրականության վերաբերյալ կրթական տեսաֆիլմը։  Տեսաֆիլմի նպատակն է պարզաբանել «խտրականություն» հասկացությունը,  խտրականության տեսակները և դրա դրսեւորման հիմքերը։

 

Ֆիլմում ներկայացվում են խտրականության արգելման վերաբերյալ օրենսդրական կարգավորումները, դեռևս առկա բացերը, խոսվում է  հետևանքների  և լուծման ճանապարհների մասին։  Ֆիլմը կարող է հետաքրքրել խնդրով զբաղվող հասրակական ու պետական կառույցներին, ինչպես նաեւ  հանրության լայն շրջանակներին:

 

Տեսաֆիլմը տրամադրել է Եվրասիա համագործակցության հիմնադրամը

 

 

 

 

Դիտումների քանակը` 6183

Գլխավոր էջ