«Մարտի ութն ամեն օր»

Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն  հրավիրում է մասնակցել իր կողմից  կազմակերպվող  «Մարտի 8-ն ամեն օր»  մի շարք միջոցառումներին: Այս առիթով կենտրոնը մամլո հաղորդագրություն է տարածել.

 

Սույն թվականի մարտի 8-ին, ժամը՝ 15:30, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է բեմականացված քայլերթ՝ Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:  Երթը կսկվի 15:30՝ Իսահակյանի արձանի մոտից և կավարտվի Հս. պողոտայում:

 

Ամենամյա ավանդույթ դարձած երթն այս տարի տարբերվում է իր յուրահատկությամբ և ստեղծարարությամբ. այն կուղեկցվի  տարբեր կերպարներ մարմնավորող  կանանց տիկնիկներով և  կարճամետրաժ բեմադրություններով:

 

Երթի ավարտին կհաջորդի  «Ընտրությամբ կամ պատահականությամբ» ֆիլմի ցուցադրությունը՝ Էսպաս կենտրոնում /Նալբանդյան 29/՝ ժամը 17:00: Մարտի ութին այդ ֆիլմի պրեմյերան կցուցադրվի Երևանում և աշխարհի  տասներեք այլ քաղաքներում: Ֆիլմը վավերագրական է, որտեղ ներկայացվում են միայնակ մայրերի կյանքը, ձեռքբերումներն ու դժվարությունները, ինչպես նաև իրավահավասար հասարակության ստեղծման գործում նրանց ներդրումը:

 

Կից ներկայացնում ենք նաև «Մարտի 8-ն ամեն օր. Մարտի ութից ապրիլի յոթ» միջոցառումների շարքը՝ կազմակերպված «Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի կողմից:

 

Մարտի 8ն Ամեն Օր 

 

08.03.13

– «Մարտի 8ն Ամեն Օր» – Բեմականացված Քայլերթ Իսահակյանի արձանի մոտից/15։30/

– “Ընտրությամբ կամ Պատահականությամբ” – Ֆիլմի Ցուցադրում/Էսպաս կենտրոն/Նալբանդյան 29/17։00/

11․03․13

–      «Հաղթահարելով Գիշերը» – ակցիա կանանց մասնակցությամբԼունա պարկ, գետնանցումներ, Վերնիսաժ, և այլ վայրեր, ուր կանայք սովորաբար վախենում են միայնակ քայլել գիշերով/21։00/

15․03․13

–      «Մարդու Իրավունքների Մարտահրավեր» – քննարկում Կանանց ռեսուրսային կենտրոն/ Տերյան 62/մուտք 5, բն. 35/17։00/

25․03․13

–      «Ամուսնության ինստիտուտը հայ հասարակության մեջ» -կոնֆերանս Golden Tulip հյուրանոց/18:00/

01․04․13

–       «Գրավիր Առաջին Տեղը» – ակցիա երթուղայինում/ ամբողջ օրվա ընթացքում և ամենուրեք

07․04․13

–      «Արվեստը կանանց ոգեշնչման համար» ֆոտոցուցահանդես և բանաստեղծությունների Երեկո /The Screenery-ի հետ համատեղ/ Owl’s Cafebar/ Պուշկին 41/17։00/

 

Սիրով ակնկալում ենք Ձեր մասնակցությունը:

Հարգանքներով՝

«Կանանց ռեսուրսային կենտրոն » ՀԿ

 

 

ք.Երևան, Տերյան 62., բն. 35

+374 94 56 56 26

+374 60 44 56 26

womenofarmenia@gmail.com

 

Դիտումների քանակը` 3508

Գլխավոր էջ