«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը
Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե՛ք այդ մասին
Գրեթե 20 տարի առաջ՝ 1995-ին, ավելի քան 17 հազար պաշտոնական պատվիրակներ և հասարակական կազմակերպությունների 30 հազար ակտիվիստհներ ողջ աշխարհից, այդ թվում Հայաստանից, հավաքվեցին Պեկինում՝ Կանանց հարցերով ՄԱԿ-ի 4-րդ համաշխարհային գագաթաժողովում: Հայաստանից 26 կին էին մասնակցում գագաթաժողովին՝ պաշտոնական պատվիրակության 8 անդամները և ոչ կառավարական կազմակերպությունների 18 ներկայացուցիչները: Ի դեպ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Ա -ն այդ օրերին ուղերձ էր հղել գագաթաժողովի մասնակիցներին՝ նշելով, որ անարդարությունները պետք է շտկվեն և կանայք հավասար են տղամարդկանց Աստծո և Արարչի առջև :
Գագաթաժողովին 189 պետությունների պատվիրակները պարտավորություններ ստանձնեցին, ըստ որոնց կանայք և աղջիկները պետք է ունենան տղամարդկանց հետ հավասար իրավուքններ և ազատություններ, ինչպես նաև հավասար հնարավորություններ կյանքի բոլոր բնագավառներում: Այս մոտեցումը ամրագրվեց գագաթաժողովում ընդունված Պեկինի հռչակագրի և գործողությունների ծրագրում, որոնք ողջ աշխարհի համար «ճանապարհային քարտեզ» դարձան գենդերային հավասարության ապահովման գործում:
Այս տարվա մայիսին «ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարեց Պեկին+20 գործընթացի սկիզբը, որի շրջանակում կամփոփվեն Պեկինի հրչակագրի և Գործողությունների ծրագրի ձեռքբերումներն ու խնդիրներն, ինչպես նաև կնախանշվեն հետագա անելիքները:
«ՄԱԿ կանայք» կառույցը հայտարարում է մեծամասշտաբ մի քարոզարշավի մեկնարկը, որի նպատակն է կանանց դրության վերաբերյալ Պեկինի գագաթաժողովում հռչակված սկզբուքնների և արժեքների իրագործման գործընթացին նոր շունչ և խթան հաղորդելը: Մեր նպատակը շատ պարզ է՝ հաստատել պարտավորությունները գենդերային հավասարության ապահովման ուղղությամբ, ակտիվացնել գործողությունները և համախմբել ռեսուրսները կանանց իրավունքների և հնարավորությունների ընդլայնման և ընդհանրապես մարդու իրավունքների ընդլայնման նպատակով: Այս ամենն իր արտացոլումն է գտել քարոզարշավի կարգախոսում. «Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե՛ք այդ մասին», – հայտարաարել է «ՄԱԿ կանայք» կառույցի գործադիր տնօրեն Ֆումզիլե Մլամբո-Նգկուկան:
Նրա դիտարկմամբ չնայած վերջին 20 տարիների ընթացքում գրանցված աննշան առաջընթացին, այսօր ոչ մի երկիր չի կարող հայտարարել այն մասին, որ իրեն հաջողվել է լուծել գենդերային անհավասարության խնդիրը: «Եկել է ժամանակը միավորելու մեր ջանքերը այդ նպատակին հասնելու համար և պաշտպանելու կանանց իրավուքնները և շահերը, – կոչ է արել նա:
Պեկինի գործողությունների ծրագրում առանձնացված են 12 կարևորագույն խնդրահարույց բնագավառներ, որոնց շրջանակում բոլոր պետությունները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն՝ կանանց և աղջիկների դրությունը բարելավելու համար:
Այդ 12 խնդրահարույց բնագավառներն են.
Աղքատությունը, Կրթությունը , Առողջապահությունը, Բռնությունը, Զինված հակամարտությունները, Տնտեսությունը, Որոշումների ընդունումը, Կանանց դրության ինստիտուցիոնալ մեխանիզմները, Մարդու իրավունքները, ԶԼՄ-ները, Շրջակա միջավայրը, Աղջիկները:
Պեկինում ընդունված փաստաղթերի առանձնահատկությունն այն է, որ դրանցում հաստատագրված նպատակներն ու գործողությունները վերաբերվում են ոչ միայն կառավարություններին, այլ քաղացիական հասարակության բոլոր գործընկերներին՝ Հկ-ների, մասնավոր ոլորտի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Այդ համագործակցությունը պարտադիր պայման է Պեկինում նախանշված նպատակները իրագործելու համար: Այդպիսին էր նաև Պեկինի գահաթաժողովի ֆորմատը, որն ընթանում էր երկու զուգահեռ հարթություններում՝ պաշտոնակն պատվիրակությունների և ՀԿ –սեկտորի ներկայացուցիչների նստաշրջաններում: Այդ ֆորմատը պահապանվեց բոլոր հետպեկինյան գործընթացներում. Պեկին+5, Պեկին+10, Պեկին+15 իսկ այժմ արդեն ՝ Պեկին+20 –ում:
Հայտարարելով «Պեկին+20» քարոզարշավի մեկնարկը, «ՄԱԿ-կանայք» կառույցի ղեկավարը նշում է, որ ուշադրության կենտրոնում են լինելու՝ գրանցված առաջընթացի ուսումնասիրությունը, առաջնորդների բացահայտումը և գենդերային հավասարության հասնելու արդյունավետ մեխանիզմների մշակումը:
Նախատեսվում է, որ բոլոր պետությունները պետք է պատրաստեն զեկույցներ կանանց և աղջիկների դրության վերաբերյալ՝ դրանց մեջ արտացոլելով վերջին 20 տարիների ընթացքում կատարված փոփոխությունները: նշենք, որ Հայաստանի կառավարությունը արդեն իսկ պատրաստել է ազգային զեկույցը, որին կարելի է ծանոթանալ այստեղ: Իսկ ոչ կառավարական զեկույցը պատրաստվել է Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացյիայի կողմից և շուտով կներկայացվի հանրության ուշադրությանը:
Պեկին+20 քարոզարշավը կոչ է անում առաջնորդներին և հասարակ քաղաքացիներին հաստատել իրենց պարտավորությունները և սկսել կոնկրետ գործողություններ, որպեսզի Պեկինի գործողությունների ծրագրի գաղափարները և մոտեցումները իրականություն դարձնեն:
«ՄԱԿ կանայք. կառույցը առաջարկում է աշխարհի բոլոր տղամարդկանց միանալ «Նա՝ հանուն նրա» (HeForShe) իր նախաձեռնությանը, որի շրջանակներում տղամարդիկ և պատանիներն են հայտնում իրենց դիրքորոշումը՝ կանանց և աղջիկներ իրավունքների պաշտպանության վերաբերյալ:
Պեկին+20 քարոզարշավի առաջին իսկ միջոցառումը կայացավ բոլորովին վերջերս՝ հունիսի 16-ին Շվեդիայում: Այստեղ հանդիպում տեղի ունեցավ կանանց և աղջիկների իրավուքնների պաշտպանության հարցերի շուրջ ոչ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ:
Այս տարվա սեպտեմբերին Նյու Յորքում կայանալիք բարձր մակարդակի համաժողովի ընթացքում պետությունների կին ղեկավարները և գենդերային հավասարության կողմնակիցները կքննարկեն կանանց դերը շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Այնուհետև նոյեմբերին Հնդկաստանում տղամարդիկ և պատանիները հանդես կգան միասնական ֆրոնտով՝ աջակցելով գենդերային հավասարության հաստատմանը:
Պեկին+20 գործընթացների ամփոփման պաշտոնական արարողությունը տեղի կունենա 2015թ. Մարտին՝ ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի ընթացքում: Նախատեսվում է , որ 2015-ի մարտի 8-ին՝ կանանց միջազգային տոնին, բոլոր երկրների բնակիչները իրենց ձայները կտան ավելի լավ աշխարհ կառուցելու գաղափարի համար:
Կանանց հնարավորությունների ընդլայնումը ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է: Հիշե՛ք այդ մասին
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Գենդերային անհավասարության վերացման համար նախատեսված վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…
Դիտումների քանակը` 5667