«Ճամպրուկ 2015» լրագրողական մրցույթ

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (UNICEF), «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը (Repat Armenia Foundation) և «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը Եվրամիության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Աջակցություն շրջանառու միգրացիային և վերաինտեգրմանը Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում են«Ճամպրուկ 2015» միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ լրագրողական ամենամյա մրցույթ:

 

Մրցույթը նպատակ ունի միավորել Երևանի և մարզերի ԶԼՄ-ների ներկայացուցիչների ներուժը միգրացիոն հիմնախնդիրների լուսաբանման շուրջ և խրախուսել ոլորտի հիմնահարցերը բարձրաձայնող լրագրողներին: Մրցույթին կարող են մասնակցել Երևանի և ՀՀ բոլոր մարզերի լրատվամիջոցների ներկայացուցիչներն ու անկախ լրագրողները:

 

Ընտրության չափանիշներն են`

  • Մասնակցության համար անհրաժեշտ է ներկայացնել 2015թ. հունվարից 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ միգրացիոն թեմաներով, այդ թվում հայաստանցիների վերադարձի և վերաինտեգրման մասին պատմություններ, անկանոն միգրացիայի վտանգների մասին պատրաստած հեռուստահաղորդումներ, ռադիոհաղորդումներ, մամուլի հրապարակումներ և ինտերնետային պարբերականներում ներկայացված լրագրողական նյութեր:
  • Նյութերում պետք է պահպանված լինեն լրագրողական էթիկան և հեղինակային մոտեցումը:

 

  • Նյութի բովանդակությունը պետք է լինի հանրությանը մատչելի:

 

  • Ընտրված թեման պետք է լինի սպառիչ և հարցի շուրջ պարունակի համակողմանի տեղեկատվություն:
  • Նյութերը կարող են լինել հայերեն և ռուսերեն լեզուներով:

 

  • Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ:

 

Ոլորտի մասնագետներից և լրագրող-փորձագետներից կազմված ժյուրին կընտրի մրցանակակիրներ հետևյալ անվանակարգերում` հեռուստահաղորդում, ռադիոհաղորդում, տպագիր և առցանց հոդված, մուլտիմեդիա նյութ (1-ին տեղ`180,000 դրամ, 2-րդ տեղ` 90,000 դրամ, 3-րդ տեղ` 45,000 դրամ):

 

Կտրամադրվեն նաև հատուկ մրցանակներ հետևյալ թեմաներով՝

  • Լավագույն նյութ հայրենադարձության մասին («Վերադարձ Հայաստան» հիմնադրամի կողմից)

 

  • Լավագույն նյութ ընտանիքների և երեխաների վրա աշխատանքային միգրացիայի սոցիալական ազդեցության մասին (Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Սոցիալական արձագանքն աշխատանքային միգրացիայի հիմնախնդրին» ծրագրի շրջանակներում):

 

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումհայտ և այն նյութի հետ ներկայացնել «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչություն (հասցե` ք. Երևան, Բաղրամյան 2, բն 5):

 

Հայտի ձևը կարող եք գտնել և ներբեռնել հետևյալ կայքերում՝

 

https://drive.google.com/file/d/0B3WYq3UdJyXlZmJXR3J6SXdRekU/view

 

www.migrant.am  կամ

 

www.peopleinneed.am

 

Տպագիր մամուլում կամ ինտերնետ պարբերականներում տեղադրված նյութերը կարող եք ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլ. փոստի հասցեով` liana.gyozalyan@peopleinneed.cz

 

Դիմում հայտերի ընդունման վերջնաժամկետը 2015թ. նոյեմբերի 1-ն է (մինչև ժամը 18:00-ը):

 

Միգրացիոն հիմնախնդիրների վերաբերյալ “ՃԱՄՊՐՈՒԿ” լրագրողական մրցանակաբաշխությունը նվիրված է Միգրանտների միջազգային օրվան, որը ամեն տարի նշվում է դեկտեմբերի 18-ին:

 

Լրացուցիչ տեղեկությունների կամ հարցերի համար զանգահարել` 093 347 077, 010 56-25-73 հեռախոսահամարներով «Մարդը կարիքի մեջ» կազմակերպություն Լիանա Գյոզալյանին:

 

Դիտումների քանակը` 4169

Գլխավոր էջ