«Ձեռքներդ հեռու հղիների գրպաններից» նախաձեռնության բողոքի ակցիա. Առողջապահության նախարարությունը մտքափոխվեց
«Հհղիության ախտաբանության (պաթոլոգիա) համավճար չի կիրառվի, իսկ ամբուլատոր որոշ ծառայությունների վճարների կիրառումը կսկսվի հուլիսի 1-ից», – այսպիսի պաատսխան տվեցին Առողջապահության նախարարությունում «Ձեռքներդ հեռու հղիների գրպաններից» քաղաքացիական նախաձեռնության անդամներին,որոնք այսօր բողոքի ակցիա անցկացրեցին նախարարության դիմաց՝ պահանջելով կասեցնել հղիության ախտաբանության համավճարի մասին երեկվա որոշումը:
Հիշեցնենք,որ երեկ ընդունված այս որոշումը նախարարությունն երեկոյան կասեցրել էր՝ հստակ մեխանիզմների բացակայության պատճառաբանությամբ: Այս ձևակերպման կապակցությամբ ակցիայի մասնակիցները մտավախություն հայտնեցին, որ հետագայում որոշումը կրկին կարող է կիրառության մեջ դրվել, ինչպես նաև նշեցին, որ չեն վստահում նախարարությանը:
Ակցիայի մասնկիցներին ընդունեց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը, ով բողոքողներին հիշեցրեց, որ ծննդօգնությունը ՀՀ-ում անվճար է, ոչ մի ծննդատուն հղիից գումար չի պահանջում, իսկ հղիության պաթոլոգիայի հետ կապված ասաց, որ հղիները, որոնք հիվանդանոցում մի քանի օր բուժվում են, ստվերային գումարներ են վճարում, որոնք էլ ԱՆ-ն փորձում էր լեգալացնել
««Մենք ընդամենը փորձել ենք բուժհիմնարկներին ստվերից հեռու պահել: Մենք ուզում ենք ոչ պաշտոնական վճարումները դարձնել պաշտոնական՝վերացնելով «գրպանի վճար» հասկացությունը, որ մարդիկ վճարեն ոչ թե բուժհիմնարկի աշխատողին, այլ անմիջապես բուժհիմնարկին»,- ասել է փոխնախարար Վարդան Պողոսյանը:
Նախաձեռնության անդամները կարծիք հայտնեցին, որ համավճարի դեպքում ոչ պաշտոնական վճարումները դժվար թե կվերանան, հետևաբար վերահսկման մեխանիզմները պետք է փոխել ու կոռումպացված համակարգի դեմ պայքարել, բայց չանել դա հիվանդների հաշվին:
«Եթե նման ձևով ստվերի դեմ պայքարում եք, չեք մտածում, որ կարո՞ղ են կրկնակի վճարումներ լինեն, այսինքն քաղաքացին ստիպված լինի վճարել և բուժհիմնարկին, և բուժաշխատողի գրպանը գումարներ դնի»,- ասում էր ակտիվիստներից մեկը։
«Վերահսկողությունը խստացնելու փոխարեն նախարարությունը փորձում է այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն, ֆինանսապես վնասել»,- հավելեց նաԽաձեռնության անդամ Էլվիրա Մելիքսեթյանը:
Հանդիպման մասնակիցները արտահայտեցին իրենց թերահավատությունը նախարարության որոշման հանդեպ , բողոքեցին դրանց ոչ թափանցիկ լինելու համար, հանրությանը չտեղեկացնելու, կամ միայն համացանցում ինչ-որ բան տեղադրելոու, առանց որևէ քննարկումների պիլոտային ծրագիր իրականացնելու համար :
«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Լարա Ահարոնյանն ընդգծեց , որ որոշումը կայացնելուց հետո է միայն հայտնի է դարձել, որ երկու պոլիկլինիկաներում պիլոտային ծրագիրն արդեն վաղուց էր իրականացվում և հղիներից գումարները գանձում էին։ Ահարոնյանի խոսքով՝ այժմ դժվար է պարզել, թե որքան կանայք են արդեն վճարել ծառայությունների դիմաց։
Նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն պարզաբանել է, որ հղիները զգուշացվել են, որ դա պիլոտային ծրագիր է, և եթե չէին ցանկանում, կարող էին այլ տեղում բուժվել։
Լրագրողներից մեկը հարցրել է՝ արդյոք նման որոշումը չի ազդի Հայաստանում ծնելիության մակարդակի վրա, որն առանց այդ էլ խնդիր է, ինչին ի պատասխան Քրմոյանը նշել է, թե արդեն չի ազդի, քանի որ որոշումը վերացվել է։
Եզրափակելով հանդիպումը նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը նշեց, որ իրենք շատ ուրախ են, որ այդ համավճարը չսկսած քննարկումներ են լինում: «Ես ուղղակի կխնդրեմ որոշումն ընթերցել հետևյալ կոնտեքստով. մենք մի հարցը հանել ենք օրակարգից, երկրորդ հարցը պատրաստ ենք քննարկել: Մենք պատրաստ ենք ցանկացած հարց առանձին քննարկել»,- ասաց նա:
Ծանոթացեք նաև նախարարության կողմից տարածված հարղորդագրության հետ. որը վերաբերվում է ամբուլատոր որոշ ծառայությունների վճարներին.
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ նախարար Դերենիկ Դումանյանը, խորհրդակցելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որոշում է կայացրել Երևանում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում լաբորատոր- գործիքային հետազոտությունների համավճարի ներդրման մասին հրամանի կիրառումը հետաձգել մինչև հուլիս։
Այս ընթացքում հանրության շրջանում բացատրական ավելի լայն աշխատանքներ կտարվեն, առավել հստակ մեխանիզմներ կմշակվեն, կնախատեսվեն զեղչային ճկուն սկզբունքներ, շահառուները կիրազեկվեն իրենց իրավունքների և պարտականությունների մասին։ Միաժամանակ, կնախապատրաստվեն առաջնային օղակի բուժաշխատողները։
Նախարարությունը ևս մեկ անգամ հանգամանալից կվերլուծի ներդրվող համակարգը, որպեսզի այն որևէ կերպ չանդրադառնա ոչ միայն սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների, այլև բոլոր ոչ վճարունակ շահառուների վրա։
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ համավճարի ներդրումը նպատակ ունի նպաստել պոլիկլինիկաներում մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։ Հավաքագրված միջոցները կուղղվեն նաև լաբորատորիաների հագեցմանը, ինչը հնարավորություն կտա բարձրացնել հետազոտությունների որակն ու ծավալները և դրանք առավել մրցունակ դարձնել։
Մանրամասները Առողջապահության նախարաարությունում այսօր կայացած հանդիպումից դիտեք Ազատություն ռադիոկայանի տեսագրությունում.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Ձեռքներդ հեռու հղիների գրպաններից». բողոքի ակցիա. Առողջապահության նախարարությունը մտքափոխվեց
Պոլիկլինիկաներում համավճարների կիրառումը հետաձգվեց/ տեսագրություն
Մարտի 1-ից պոլիկլինիկաներում մի շարք ծառայություններ վճարովի կդառնան
«Հղիության ախտաբանության համավճար չի կիրառվի», – հաղորդում է նախաարարությունը
Դիտումների քանակը` 4382