Հարցրեց՝ արդյոք գիտի, որ ինքը «լավ տղա է», և ծխախոտը հանգցրեց կնոջ ձեռքին…/ տեսագրություն

 Հասմիկ Խաչատրյանի գործով այսօր կայացած դատավարությանը անդրադարձել է նաեւ Epress.am –ը ՝ տեսագրություն ներկայացնելով դատական նիստից…

 

 

«Ընտանիք ա, տուն ա, հա, մի անգամ խփել եմ։ Թշին»։ Այսօր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նման հայտարարություն է արել կնոջը 9 տարի շարունակ ծեծելու, հոգեբանական և ֆիզիկական ցավ պատճառելու մեջ մեղադրվող 33-ամյա Սարգիս Հակոբյանը։  ՝

 

 

27-ամյա Հասմիկ Խաչատրյանը, պատմել է, թե ինչպես է ամուսինն իրեն համատեղ կյանքի 9 տարիների ընթացքում ծեծի ենթարկել։

 

 

 

«Մեղադրյալի ներկայացուցիչ, հանրային պաշտպան Տիգրան Աբրահամյանն էլ միջնորդել է դատական նիստերն այսուհետ դռնփակ գումարել, քանի որ, ինչպես նա է ասել, դատավարությունը վերաբերում է մեղադրյալի անձնական կյանքի իրավունքին։ Աբրահամյանը  նշել է, որ քրեական գործը չէր հարուցվի, եթե ԶԼՄ-ները և կանանց իրավունքներով զբաղվող ՀԿ-ները չանդրադառնային գործին։

 

Դատարանն այս միջնորդությունը մերժել է։ Հիշեցնենք, որ նման միջնորդությունը ընդունվել էր ընտանեկան բռնության զոհ Մարիամ Գևորգյանի գործով, ով այսօր դահլիճում էր և կանանց ՀԿ-ների ներկայացուցիչների հետ միասին սատարում էր Հասմիկ Խաչատրյանին», – գրում է  Epress.am

 

Հոդվածը ամբողջությամբ այստեղ. 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

Հասմիկ Խաչատրյանը դաժան ամուսնու միակ զոհը չէ…

 

Հասմիկի վեցամյա որդուն սովորեցրել են հեռախոսով հայհոյել մորը…/ տեսանյութ

 

Խոշտանգումների ենթարկված հարսն արդարություն է փնտրում

 

«Կանանց աջակցման կենտրոնը» չի դադարի Հասմիկ Խաչատրյանի կողքին լինել

 

Դիտումների քանակը` 3427

Գլխավոր էջ