«Հանդուրժողականությունն այսօր, առավել քան երբեւէ անհրաժեշտ է մարդկությանը»…
1995 թվականի նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն ընդունեց Հանդուրժողականության սկզբունքների մասին հռչակագիրը, իսկ 1996 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ առաջարկվեց նշել նոյեմբերի 16-ը որպես Հանդուրժողականության օր։
«Հանդուրժողականությունը դա այն է, ինչն այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է մարդկությանը», – ասված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունի օրվա առիթով ուղերձում :
Այս տարի օրվա նախօրեին Փարիզում կատարված սարսափելի ահաբեկչությունը , որը հարյուրավոր մարդկանց կյանք խլեց, ողջ աշխարհում հանդուրժողականության պակասի եւս մեկ տխուր ապացույցն էր : Աշխարհի տարբեր ծայրերում առանձին անհատներ և ամբողջական համայնքներ դառնում են բռնության և դաժանության զոհ միայն իրենց ազգային, կրոնական, էթնիկ պատկանելության պատճառով: Նման սպառնալիքները չեն կարող տագնապ չառաջացնել միջազգային հանրության մոտ: Հանդուրժողականության օրն ընդամենը հիշեցնում է մարդկանց նույն մոլորակում միասին ապրելու սկզբունքները…
Դիտումների քանակը` 2251