«Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը գոյատևել է միայն աղջիկների նվիրվածության շնորհիվ»…
Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում կային ֆուտբոլային ակումբներ, որոնք ունեին նաև կանանց թիմեր, հիմա մնացել է միայն հավաքականը: Այժմ արդեն այն էլ , ըստ Էության , չկա: Մամուլում հրապարակված վերջին տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «փակել» է Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը:
Արդյոք մեզ կին ֆուտբոլիստներ պե՞տք չեն, ի՞նչ է լինելու հավաքականի ճակատագիրը. «Ժողովուրդ»-ի հարցերին ՀՖՖ մամլո խոսնակ Արայիկ Մանուկյանը պատասխանել է. «Մենք այս տարի նպատակահարմար չենք համարել, որ կանանց հավաքականը մասնակցի Եվրոպայի առաջնությանը: Լինում են ֆուտբոլիստներ, որոնք հրավիրվում են հավաքի, այս տարի էլ որոշել ենք հավաքականը չներկայացնել Եվրոպայում խաղալու»:
Այսպիսով՝ քանի որ հավաքականները կազմավորվում են ՀՖՖ-ի հրավերով, իսկ նրանք էլ որոշել են չհավաքել կանանց կազմը՝ եվրոպական խաղերին մասնակցելու համար, ուստի կանանց հավաքականը կարելի է համարել «փակված», – նմնա եզրակացության էր հանգել «Ժողովուրդ» օրաթերթը այս տարվա սկզբին:
Դեռևս մեկ տարի առաջ ՝2012-ին Ազատություն ռադիոկայանը անդրադառնաով թեմային փաստել էր ,որ Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականի մասին անուշադրության է մատնված:
Ըստ այդ հրապարակման, 2011 թվականին Հայաստանի կանանց ֆուտբոլի հավաքականը Մալթայում մասնակցել է Եվրոպայի առաջնության նախընտրական փուլին: Խմբում ընդգրկված 4 հավաքականներից Հայաստանի կանանց հավաքականը հաղթել է և իրավունք ստացել մասնակցելու ընտրական մրցաշարին, որի ժամանակ մեր հավաքականը այնքան էլ հաջող չի հանդես եկել:
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի ավագ Գայանե Կոստանյանը «Ազատություն» ռադիոկայանի լրագրղի հետ զրույցում նշել էրէ. – «Տարիներ շարունակ մենք շատ հաջողություններ ենք ունեցել, բայց չգիտես ինչու բոլորը սևեռվում են միայն մեր պարտությունների վրա»:
Հայտնի է, որ ֆուտբոլում ոչ պակաս կարևոր դեր են կատարում երկրպագուները: Գայանեն նշել էր, որ արտասահմանում կանանց ֆուտբոլը մեծ թվով երկրապուներ ունի, ինչը չի կարելի ասել Հայաստանի պարագայում:
Ֆուտբոլի կանանց հավաքականին տեղի խաղերի ժամանակ քաջալերում են միայն ծնողներն ու հարազատները, իսկ արտասահմանում սփյուռքի ֆանակումբները միշտ ներկա են լինում խաղերին:
«Կանանց ֆուտբոլը հիմա շատ վատ վիճակում է», – ասել էր Գայանեն, նշելով, որ ամսական 15000 դրամ աշխատավարձ են տալիս, իբրև ճանապարհածախս, իսկ գարնան կեսից առաջ է գալիս տեղի խնդիր. դաշտից դաշտ ենք տեղափոխվում:
Հրապարակման մեջ շեշտվում էր , որ Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականի աղջիկները մինչև հիմա հավաքականում են միայն իրենց նվիրվածության շնորհիվ:
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Կանայք հայ ֆուտբոլում անելիքներ չունե՞ն
«Ես ինձ վիրավորված կզգամ, որ հաղթեմ կնոջը»…
Կինը՝ «նիխտ պոլիտիկ». Ռուբեն Հայրապետյանը` սեքսիստ
Դիտումների քանակը` 8758