«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության»-2015 մրցանակները կհանձնվեն հունիսի 4-ին
«Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպությունը հրավիրում է «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կկայանա Երեւանում հունիսի 4-ին ժամը 19-ին՝ Էրեբունի պլազա բիզնես կենտրոնի Էրեբունի դահլիճում:
Հիշեցնենք, որ մրցանակը հիմնադրվել է «Կովկասի կանայք` հանուն խաղաղության և բարգավաճման. Խաղաղությունը քո տնից է սկսվում» նախաձեռնության շրջանակում եւ նրա նպատակը կոնֆլիկտների կանխարգելման եւ խաղաղության կառուցման գործում երիտասարդ կանանց բացառիկ դերի և առաջնորդական կարողությունների ճանաչումն է: Այս մրցանակի գաղափարը ոգեշնչվել է խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ, Օլաֆ Պալմյի անվան Խաղաղության մրցանակիակիր, մարդու իրավունքների եւ խաղաղարար Անահիտ Բայանդուրի (1931-2011) գործունեությամբ:
Մյուս օրը՝ հունիսի 5-ին նույն տեղում կմեկնարկի «Կանանց դերը հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում» խորհրդաժողովը, որին կամասնակցեն կանանց հկ-ների ներկայացուցիչներ Կովկասի տարածաշրջանից: Խորհրդաժողովի աշխատանքները կտեւեն երկու օր ժամը 10.00-ից մինչեւ 18.00.
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակակիրները ստացան իրենց պարգևները
«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր
«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո
Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
Դիտումների քանակը` 4765