«Կին ձեռներեցների շաբաթ» և միջազգային համաժողով Երևանում. հրավիրում է ՀԵԿԱ-ն
Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան (ՀԵԿԱ) և ՀՀ Կին ձեռներեցների ցանցը հունիսի 7-ից 11-ը հայտարարում են Կին ձեռներեցների երևանյան շաբաթ՝ հագեցած տարբեր միջոցառումներով:
Կին ձեռներեցների երևանյան շաբաթի շրջանակներում կազմակերպվող թիվ մեկ միջոցառումը ՝ «Նոր զարգացումների հեռանկար» թեմայով կանանց ձեռներեցության միջազգային համաժողովը, որը կկայանա 2015թ. հունիսի 8-11-ը, Երևանում:
Համաժողովը կազմակերպվում է Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի (ՀԵԿԱ) կողմից՝ Կին ձեռներեցների համաշխարհային ցանցի (FCEM) հովանու ներքո:
Նշենք, որ Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիան (FCEM) աշխարհի ամենամեծ և ազդեցիկ հասարակական կազմակերպություններից է: FCEM-ը միավորում է շուրջ 120 երկրների ավելի քան 5մլն գործարար կանանց, ունի խորհրդատվական կարգավիճակ ՄԱԿ-ում, Եվրոպայի Խորհրդում, Աշխատանքի միջազգային կազմակերպությունում, Եվրախորհրդարանում: FCEM-ի ներկայիս նախագահը Լաուրա Ֆրատի Գուչին է (հայտնի Գուչի ընտանիքից):
Հունիսի 7-11-ը կայանալիք միջոցառմանը Հայաստան կժամանեն հայտնի կին ձեռներեցներ աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում` Կին ձեռներեցների համաշխարհային ասոցացիայի FCEM-ի նախագահ նախագահ՝ Լաուրա Գուչին, Քուվեյթի արքայադուստր , « Արաբ կին ձեռներեցների ասոցացիայի» նախագահ՝ Շեյխա Հեսսա բինտ Սաադ Աբդալլա Սալեմ Ալ Սաբախը, ով հայտնի է որպես մեծ բարերար և աշխարհի 100 ազդեցիկ արաբ կանանցից մեկն է:
Համաժողովին հրավիրված են մասնակցելու Կին ձեռներեցների համաշխարհային ասոցիացիայի վարչության և համաշխարհային կոմիտեի անդամներ, հայտնի կին գործարարներ, պետական մարմինների, ֆինանսական կառույցների, միջազգային կազմակերպությունների, հասարակական ոլորտի և ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ: Համաժողովին մասնակցության պատրաստակամություն են հայտնել տարբեր երկրների դեսպաններ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, կանանց ձեռներցության ոլորտում ներգրավված կազմակերպություններ և անհատներ:
Կանանց ձեռներեցության միջազգային համաժողովի նպատակներն են՝ նպաստել Հայաստանի և արտերկրի կին ձեռներեցների ու գործարարների միջև կապերի ստեղծմանը և համագործակցության ամրապնդմանը, նպաստել Հայաստանում կանանց ձեռներեցության խթանմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրության համար գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների իրականացմանը և համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
Նախատեսվում են նաև այցելություններ հայաստանյան արտադրողներին, կկազմակերպվեն էքսպո ցուցահանդես՝ երկկողմանի և բազմակողմանի հանդիպումներ կազմակերպելու հնարավորությամբ , բիզնես հանդիպումներ, որի ընթացքում հնարավոր կլինի գործընկերներ գտնել, ինչպես նաև կին արվեստագետների ցուցահանդես:
Դարձեք համաժողովի մասնակից՝ օգտագործելով Ձեր՝ նոր կապեր հաստատելու,
նոր գործընկերներ գտնելու և նոր գաղափարներ ստեղծելու հնարավորությունը:
Բոլոր մանրամասներին կարող եք նաեւ ծանոթանալ այստեղ
Համաժողովին մասնակցելու համար գրանցումը կարելի է նաեւ իրականացնել՝ կապվելով ՀԵԿԱ գրասենյակ
Էլ. հասցե. aywaconference@aywa.am, հեռ. (+374) 010/094 58 07 87, դիմել Մարիամ Պողոսյանին):
Օնլայն գրանցումը ` http://businesswoman.am/conference/hy/register
Ուշադրություն
«Կին ձեռներեցների երևանյան շաբաթ»-ի շրջանակներում կազմակերպվող էքսպո ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրվող կազմակերպություններն ու անհատները:
Գրանցման և հավելյալ տեղեկությունների համար զանգահարել ՀԵԿԱ գրասենյակ (+374 10/94) 58 07 87 կամ (+37495) 10 92 47 հեռախոսահամարներով. պատասխանատու` Անահիտ Կիրակոսյան:
***
Կին ձեռներեցների երևանյան շաբաթի» շրջանակներում կազմակերպվող մի շարք միջոցառումների թվում տեղի կունենա նաև նկարչուհի Լիլիթ Դանիելյանի աշխատանքների ցուցահանդեսը: Բացումը ՝ «ԿԱՌԼԼԵՎՈՆԻ» ցուցասրահում հունիսի 8-ին ժ. 18:30:
Ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 12-ը ժ. 11:00-19:00:
Ցուցահանդես վաճառքից ստացված հասույթը կուղղվի ՀԵԿԱ-ի կողմից իրականացվող կանանց ձեռներեցության խրախուսման ծրագրերին:
Դիտումների քանակը` 5592