«Կինը փողոցում» . Բրյուսելում կտուգանեն կանանց հասցեին վիրավորանքների համար/ վիդեո
Բրյուսելի քաղաքապետարանը բոլորովին վերջերս վարչական տուգանքներ է սահմանել մարդկանց հասարակական վայրերում ու քաղաքի փողոցներում վիրավորելու համար: Այսուհետ օրինախախտներն իրենց գործողությունների համար պարտավոր կլինեն վճարել մինչև €250։
Վիրավորանքների համար տուգանքների մասին օրենքն ընդունվել է «Կինը փողոցում» փաստագրական ֆիլմի թողարկումից հետո։ Ֆիլմում, որը մասամբ նկարահանվել է թաքնված տեսախցիկով, ցույց է տրվում, որ միայնակ կինը Բրյուսելի փողոցներում հաճախ դառնում է վիրավորանքների օբյեկտ և ենթարկվում է նվաստացումների։
Բրյուսելի իշխանությունները բավականին լուրջ արձագանքեցին փողոցային սեքսիզմի փաստագրված դրսեւթրումներին, առաջարկելով տոգանել վիրավորողներին:
«Ցանկացած տիպի վիրավորանք պատժվելու է։ Սա վերաբերում է ռասիստական, սեքսուալ բնույթի, հոմոֆոբիական և նմանատիպ այլ արտահայտություններին»,- հայտարարել է Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդի Թիելեմանսը։
Նրա խոսքով՝ բրյուսելյան դատարանները չափազանց ծանրաբեռնված են այլ աշխատանքով, այդ իսկ պատճառով էլ կենցաղային վիրավորանքի դեպքերը հաճախ մնում են անպատիժ։ Այժմ օրինախախտներին տուգանելու իրավունք է ստացել ոստիկանությունը։ Ընդ որում՝ պատժամիջոցներ կարող են կիրառվել նաև նրանց նկատմամբ, ովքեր ակնհայտ կոպիտ պահվածք են դրսևորում մարդկանց ներկայությամբ, օրինակ՝ հրմշտում են շրջապատողներին։
Առավել մանրամասն .
«Женщина на улице». парламент Брюсселя оградил женщин от уличного хамства
Դիտումների քանակը` 5081