«Կանայք կարող են…». հրավեր առցանց ցուցահանդես- քննարկմանը
Այս տարվա հուլիսի սկզբին Հայաստանում Օքսֆամի գրասենյակի նախաձեռնությամբ մեկնարկել է «Կանայք կարող են…» խորագրով առցանց ցուցահանդես- քննարկումը: Այն ծավալվում է Օքսֆամ –Հայաստան ֆեյսբուքյան էջում: Ցուցահանդեսի տեղեկատվական գործընկերներն է հանդիսանում WomenNet.am կայքը:
Եկեք խոսենք կանանց դերի եւ նրանց խնդիրների մասին… Ձեր կարծիքը մեզ համար կարեւոր է…
Միացե՛ք քննարկմանը… Բոլոր մանրամասները այստեղ
Ցուցահանդեսի առաջին գրառումներից.
Մարիա Թիթիզյան, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ, «Սոցինտերն» կազմակերպության փոխնախագահ
«Ես չեմ ուզում տղամարդկանց նմանվել, ուզում եմ լինել կին քաղաքական գործիչ»:
Հերմինե Նաղդալյան, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ .
«Պետք չէ կանանց դնել աշխատանք կամ ընտանիք երկընտրության
առջև»:
Վերա Զաքարյան, «Գյուղի կին» կազմակերպության ղեկավար, գյուղմթերքի արտադրության կն հերս-2013
«Եթե կանանց տան պաշտոններ՝ նրանք շատ ավելի լավ ղեկավարներ կլինեն, քան որոշ տղամարդիկ»:
Մարգարիտա Հակոբյան, Օքսֆամի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն
«Իմ կարծիքով` գենդերային կարծրատիպերը ներդրված են հենց կնոջ, և ոչ թե հասարակության մեջ: Եթե յուրաքանչյուր կին ինքը իր մեջ հաղթահարի դրանք, ապա հասարակության դիմադրությունն էլ կհաղթահարվի, քանզի հասարակությունը քեզ ընդունում է այնպիսին, ինչպիսին որ դու քեզ ներկայացնում ես»:
Դիտումների քանակը` 4722