«Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը ». 1325 բանաձեւի դասերը
«ՄԱԿ-ը բազմաթիվ բանաձեւեր է ընդունել կանանց ու անվտանգությանը վերաբերող, սակայն առաջինը հենց 1325 բանաձեւն էր, որ ընդունվեց 15 տարի առաջ: Այն կանանց համար ոչ միայն հույս է, այլեւ գործիք, ու թեպետ այդ գործիքը դեռեւս այդքան էլ սուր չէ, սակայն մենք ցանկանում ենք, որ նա դառնա այն մեխանիզմը, որով մենք կկարողանանք իսկապես աշխատել: Բանաձեւր երեք սկզբունքները՝ կանխարգելումը, պաշտպանությունը եւ մասնակցությունը, պետք է ապահովեն ե՛ւ կանանց անվտանգությունը, ե՛ւ մասնակցությունը հանրային կյանքի բոլոր ոլորտներում, հատկապես քաղաքական գործընթացներում »,- այսպիսի կարծիք հայտնեց վերջերս Երեւանում կայացած «Կանանց դերը հակամարտությունների կանխարգելման եւ խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում» տարածաշրջանային կոնֆերանսին տեղահանված կանանց «Համաձայնություն» ասոցիացիայի նախագահ Յուլիա Խարաշվիլին, ով աբխազական հակամարտությունից ի վեր զբաղվում է խաղաղասիրական խնդիրներով: Նա, ի դեպ, 1325 բանաձեւի իրականացման վերաբերյալ գլոբալ հետազոտության փորձագիտական խմբի անդամ է :
«Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը» 1325 –ի բանաձեւի քննարկմանը առանձին նիստ էր հատկացված: Առաջինը ելույթ ունեցավ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Քեթրին Լիչը: Նա նախ նշեց, որ իր աշխատանքային հանդիպումների ընթացքում մեծամասամբ տղամարդկանց հետ է հանդիպումներ ունենում, իսկ այսօր նա գտնվում է բազմաթիվ խիզախ կանանց շրջապատում, ինչը ոգեւորում է իրեն: Դեսպանը շեշտադրեց կանանց մասնակցության կարեւորությունը քաղաքական գործընթացներում եւ ռազմական ոլորտում.
«Որքան էլ, որ քաղաքականությունը դժվար է թվում, այնուամենայնիվ, մենք պետք է խրախուսենք կանանց մասնակցությունը. քաղաքականությունը գործիք է եւ կանայք պետք է օգտվեն այդ գործիքից: Մենք պետք է խրախուսենք կանանց ներգրավվածությունը նաեւ անվտանգության ոլորտում»:
Վրաստանում «ՄԱԿ-Կանայք»-ի ներկայացուցիչ Էրիկա Կվապիլովան խոսեց 1325 բանաձեւի տեղայնացման կարեւորության մասին՝ ներկայացնելով Վրաստանի օրինակը: Այսօր 15 երկրներ ընդունել են ազգային ծրագրեր՝ հիմնված ՝ «Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը» բանաձեւի վրա: Մեր տարածաշրջանում Վրաստանը միակ երկիրն է, որն ունի ազգային ծրագիր:
«Վրաստանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հենց սկզբից ներգրավված են եղել ազգային ծրագրի մշակման աշխատանքներում. դա դրական ազդեցություն է ունեցել եւ ծրագիրը հավասարապես ուշադրության է արժանացել երեք ուղղություններին՝ կանխարգելում, պաշտպանություն եւ մասնակցություն»:
Էրիկա Կվապիլովան նշեց, որ Վրաստանում գործում են «Իրավական կլինիկաները», որոնք անվճար խորհրդակցություններ են տրամադրում հակամարտություններից տուժած անձանց: «Մինչ օրս 2000 մարդ է դիմել այս կլինիկաներին եւ նրանց մեծամասնությունը կանայք են»,- ընդգծեց Վրաստանում «Մակ-Կանայք»-ի ներկայացուցիչը:
Ի՞նչ է արել Հայաստանը
Քննարկմանը մասնակցում էր նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Էլեոնորա Վիրաբյանը, ովիր իր ելույթում նշեց, որ Հայաստանի կառավարությունը բավականին աշխատանք է տարել վերջին տարիների ընթացքում. «Օբյեկտիվորեն շատ բան է արվել, սակայն սուբյեկտիվորեն կարելի էր անել ավելին: Այսօր Հայաստանը ներգրավված է բազմաթիվ միջազգային գործընթացներում, այս բանաձեւը իմ կարծիքով շատ կարեւոր է եւ մինչ այժմ մենք շատ քիչ ենք խոսել նրա մասին»:
Նա ընդհանուր առմամբ դրական գնահատեց Հայաստանի կառավարության ջանքերը՝ «Կանայք, խաղաղությունը եւ անվտանգությունը» բանաձեւի իրագործման ուղղությամբ՝ նշելով, որ 2011-ին ընդունված գենդերային քաղաքականության ռազմավարական ծրագրում եւ Ընդդեմ գենդերային բռնության ազգային ծրագրում հիշատակվում է 1325 բանաձեւը: «Այլ հարց է, որ մենք չգիտենք ինչպես մոտենալ այս թեմային՝ հակամարտության լուծման տեսանկյունից», – ասաց նա:
Քննարկմանը մասնակող «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե» հասարակական կազմակերպության նախագահ Նատայլա Մարտիրոսյանը «WomenNet.am»-ի հետ զրույցում նշեց, որ 1325 բանաձեւի առումով իրավիճակն այդքան էլ լավատեսական չէ:
«1325 բանաձեւի հիմքում դրված կարեւորագույն սկզբունքը կանանց մասնակցությունն է եւ եթե այն չի կիրառվում, մյուս սկզբունքներըն էլ չեն գործում: Իսկ մեզ մոտ կանանց մասնակցությունը ոչ մի ոլորտում լիարժեք չէ»:
Նատալյա Մարտիրոսյանն ընդգծեց, որ բանաձեւը կոնվենցիա չէ, որ պետությունները որոշեն միանալ կամ ոչ. սա պարտադիր է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների համար. «Սակայն այս բանաձեւը չունի հստակ վերահսկման եւ ներազդման գործիքներ. պետությունը կարող է անել կամ չանել փաստաթղում նշված քայլերը՝ կախված իր բարի կամքի դրսեւորումից»:
Նրա խոսքով՝ բանաձեւը բավականին ընդհանրական է, դրա համար էլ կառավարությունները հնարավորություն ունեն գենդերային բռնության դեմ պայքարը ներկայացնելու իբրեւ բանաձեւի իրագործում. «Բայց սա լրիվ ուրիշ փաստաթուղթ է եւ պահանջում է հատուկ մոտեցում»:
Արման Ղարիբյան
Լուսանակարը՝ Գալինա Պետրիաշվիլի /Վրաստան/
Ներկայացնում ենք նաեւ լրագրող Գալինա Պետրիաշվիլիի (Վրաստան) հարցազրույցը Յուլիա Խարաշվիլիի հետ՝ 1325-ի բանաձեւի մասին .
Կարդացեք թմայի շուրջ մեր կայքում.
Մարիեթ Շուրման. «Կանանց դերը խաղաղության հասնելու համար չափազանց որոշիչ է»
Կանանց, խաղաղության ու անվտանգության մասին ՄԱԿ-ի բանաձևերը
Հայաստանը դեռևս չի մշակել թիվ 1325 բանաձևի կատարումն ապահովող ազգային ծրագիր
«Գենդերային հավասարությունը – կայուն խաղաղություն է»/ վիդեո
Հայտնի են «Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» 2015-ի մրցանակակիրները
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության»-2015 մրցանակները կհանձնվեն հունիսի 4-ին
«Կովկասի երիտասարդ կանայք հանուն խաղաղության» մրցանակակիրները ստացան իրենց պարգևները
«Խաղաղությունը քո տնից է սկսվում»…
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
Известны лауреаты премии «Молодые женщины Кавказа за мир»
Կովկասի Խաղաղության Մրցանակ ՝ երիտասարդ կանանց համար
«Կովկասը մեր ընդհանուր տունն է» շարժումը հայտնեց մրցանակակիրների անունները
Դիտումների քանակը` 4484