«Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը մեկնարկել է

 

Մարտի 1-ին մեկնարկել է «Լավագույն կին գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխությունը: Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոն հանրային կապի պատասխանատու Դավիթ Մուրադյանի փոխանցմամբ, ՀՀ տնտեսական զարգացման բնագավառում կանանց ձեռնարկատիրական նախաձեռնողության խրախուսման, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումներն ըստ արժանվույն գնահատելու, հանրահռչակման և սատարման նպատակով ՀՀ վարչապետը հայտարարել է մրցանակաբաշխություն հետևյալ 6 անվանակարգերում.

 

1. «Լավագույն կին գործատու»

2. «Լավագույն կին նորարար, նախաձեռնող»

3. «Լավագույն կին բարեգործ»

4. «Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ»

5. «Լավագույն երիտասարդ կին գործարար»

6. «Լավագույն սկսնակ կին գործարար»

 

 

Մրցանակաբաշխության սկզբունքներն են՝

  • յուրաքանչյուր հայտատու կարող է մասնակցել միայն երկու անվանակարգի՝ իր ընտրությամբ,
  • յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսվում է երկու մրցանակ՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզի լավագույն կին գործարարների համար,  հայտատուների ընտրությունը կատարում է մրցութային հանձնաժողովը, որը ստեղծվում է ՀՀ վարչապետի որոշմամբ:

 

Մրցանակների շնորհման արարողությունը տեղի կունենա ՀՀ վարչապետի մոտ:

 

 

Մրցանակաբաշխության մասին հայտարարությունը հրապարակվում է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կայքէջում՝ (http://www.smednc.am ) 2013 թվականի մարտի 1-ին:

 

 

Հայտարարությանը կից տեղադրվում է նաև յուրաքանչյուր անվանակարգի համար նախատեսված հայտի ձևը, որը պետք է լրացնի հայտատուն և ներկայացնի առցանց info@smednc.am էլեկտրոնային հասցեով, մինչև 2013 թվականի մարտի 17-ը:

 

 

Հավելյալ տեղեկատվություն ստանալու համար`

– դիմել Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կենտրոնական գրասենյակ (ք. Երևան, Մ. Մկրտչյան 5ա) կամ մարզային մասնաճյուղեր ,

– այցելել http://www.smednc.am կայքէջ կամ

– զանգահարել 374 (10) 54-16-48, 56-37-14, 58-32-61:

 

 

«Լավագույն կին-գործարար» ՀՀ վարչապետի մրցանակաբաշխության հայեցակարգին    կարելի է մանրամասն ծանոթանալ  այստեղ:

 

Դիտումների քանակը` 4909

Գլխավոր էջ